• Latest news

Պլաստիկ վիրաբուժության մեջ Հայաստանում առաջին տեղում է ռինոպլաստիկան

18 հունվարի, 2014  14:21

Հայաստանում էսթետիկական վիրաբուժության մեջ առաջին տեղում են քթի վիրահատությունները, երկրորդ տեղում՝ լիպոֆիլինգը, երրորդ՝ ականջների եւ դեմքի այլ մասերի վիրահատությունները։ Այս մասին հունվարի 18-ին կայացած  ասուլիսին ասաց պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանը։ Քթի վիրահատությունն ավելի շատ պահանջարկ ունի կանանց մոտ՝ 75-80% , տղամարդկանց թիվը կազմում է 20-25%:

Ըստ վիրաբույժի, դրանից հետո հաջորդականությամբ գալիս են կրծքի, որովայնի առաջնային պատի վիրահատությունները, կոնտուրային պլաստիկան։

Մասնագետը նշեց, որ պլաստիկ վիրաբուժությունը իր մեջ ներառում է էսթետիկական եւ ռեկոնստրուկտիվ (վերականգնողական) ճյուղերը։ Վերականգնողական վիրաբույժները կատարում են շտապ վիրահատություններ տարբեր վնասվածքների դեպքում, ինչպես նաեւ վերականգնողական պլաստիկա ուռուցքները հեռացնելուց հետո։

«Մասնավորապես խոսքը կրծքի վերականգման մասին է, ուռուցքը հեռացնելուց հետո», - ասաց վիրաբույժը, հավելելով, որ յուրաքանչյուր կին 30 տարեկանից հետո պետք է պարբերաբար հետազոտվի մամոլոգի մոտ։ Քաղցկեղի վաղ հայտնաբերման դեպքում հնավարություն է լինում պահպանել ոչ միայն կուրքը, այլեւ պտուկը, ինչը կնոջ համար շատ կարեւոր է։ Կ. Դանիելյանը նշեց, որ Հայաստանում շատ չէ կուրծքը մեծացնել կամ ինպլանտ ներդնել ցանկացող կանանց թիվը՝ միջին հաշվով տարեկան ընդամենը 30 այդպիսի վիրահատություն է կատարվում։

Հայաստանում պլաստիկ վիրահատությունների գները տատանվում են 200 000-800 000 դրամ սահմանում, սակայն որոշ դեպքերում այդ թիվը կարող է գերազանցել 1 միլիոնը, նշեց բժիշկը։ Վիրահատվողների թիվը չի ավելանում, եւ դա, ամենայն հավանականությամբ, կապված է ֆինասական ճգնաժամի հետ։

Բժիշկը նաեւ նշեց, որ պլաստիկ վիրաբուժությունը՝ երիտասարդ եւ ակտիվ զարգացող ճյուղ է ողջ աշխարհում ։ Այն ակտիվորեն զարգանում է նաեւ Հայաստանում, մասնավորապես, Պլաստիկ վիրաբուժության հայաստանյան ասոցիացիայի ջանքերի շնորհիվ։  Ասոցիացիան տարին երկու անգամ միջազգային կոնգրես է կազմակերպում, որին մասնակցում են անվանի բժիշկներ ողջ աշպարհից։

«Վերջին Կոնգրեսը կայացել է 2013 թվականի աշնանը, եւ ամենաակտուալ վիրահատական եղանակը, որը քննարկվել է Կոնգրեսում՝ լիպոֆիլինգն էր՝ սեփական ճարպի փոխպատվաստումը։ Այս մեթոդը հիմնականում կիրառվում է դեմքի շտկման համար եւ ունակ է երիտասարդացնել մարդուն, որովհետեւ ցողունային բջիջներ է պահանջում։

Հայաստանում զարգանում են նաեւ երիտասարդացման ոչ վիրահատական միջամտուոյունները՝ ներարկումներ, տարբեր կնճիռների դեմ քսուկների օգտագործում  եւ այլն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է