• Latest news

ԱՄՆ վիրաբույժներն առցանց ցուցադրել են հայ գործընկերներին երիկամի փոխպատվաստում

12 ապրիլի, 2015  17:06

Սան Բարնաբա կլինիկայի (Նյու Ջերսի, ԱՄՆ) տրանսպլանտոլոգները օնլայն ռեժիմով ցուցադրել են իրենց հայ գործընկերներին երիկամի փոխպատվաստումը կենդանի դոնորից ռեցիպիենտին: Ուղիղ կապի սեանսը կազմակերպվել էր օրերս «Արաբկիր» ԲԿ-ում «Հեռաուսուցում եւ խորհրդատվություն» ծրագրի շրջանակում:

Դոնորից երիկամը վերցրել են լապարոսկոպիկ եղանակով՝ որովայնի վրա երեք անցք բացելով տեսախցիկի եւ գործիքների համար:  Հեռացրած երիկամը՝ հատուկ պարկի մեջ տեղադրելով, դուրս են բերել անցքերից մեկով: Այնուհետեւ երիկամը ենթարկել են համապատասխան մշակման եւ տեղափոխել հարեւան վիրահատարան, որտեղ նախօրոք պատրաստել էին ռեցիպիենտին: Այստեղ արդեն բժիշկներն բաց վիրահատություն են իրականացրել: Այս ամբողջ ընթացքում ամերիկյան մասնագետները մեկնաբանում էին իրենց գործողությունները հայ գործընկերների համար եւ պատասխանում հարցերին:

Ինչպես նշեց NEWS.am Medicine-ի թզթակցի հետ զրույցում տրանսպլանտոլոգ Սերգեյ Բաբլոյանը, ցուցադրական վիրահատության հիմնական առանձնահատկությունը դոնորային նեֆրէկտոմիայի լապարոսկոպիկ եղանակն է: Հայաստանում, ինչպես նշեց մեր զրուցակիցը, այն դեռեւս չի կիրառվում: Կային նաեւ որոշակի տարբերություններ կիրառվող տեխնիկայում, սակայն դա արդեն վիրաբույժի անհատական ընտրության հարց է:

Ինչպես նշեց «Հեռաուսուցում եւ խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Գեւորգ Յաջյանը, տեսակոնֆերանսի արդյունքում հայ վիրաբույժները հասկացան, որ երիկամի փոխպատվաստման եղանակը Հայաստանում այդքան էլ չի տարբերվում ամերիկյան վիրաբույժների կիրառած մեթոդներից, իսկ ամերիկյան վիրաբույժներն իրենց հերթին հասկացան, որ Հայաստանում կան լուրջ մանսագետներ, որոնց հետ կարելի է կազմակերպել հետագա համագործակցությունը:

Սերգեյ Բաբլոյանը նշեց նաեւ, որ Հայաստանում երիկամի փոխպատվաստման վիրահատություններն արվում են 1991 թվականից ի վեր: Սկզբում կատարվում էր դիակային դոնորներից փոխպատվաստում, եւ երիկամները բերվում էին Ռուսաստանից, այնուհետեւ դիակային դոնորների բացակայության պատճառով անցում կատարվեց կենդանի դոնորների, ընդ որում, այս մոտեցումն ավելի արդյունավետ է: Ինչ վերաբերվում է դիակային դոնորությանը, ապա այս խնդիրը Հայաստանում շատ սուր է դրված հայերի մենթալիտետի պատճառով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել