• Latest news

Եւս 6 մարդու մոտ բրուցելոզ է հաստատվել

20 ապրիլի, 2015  14:12

Ապրիլի 17-ին և 18-ին Սոլակ համայնքի բրուցելոզի տեսակետից անապահով տնային տնտեսությունների ազգաբնակչության շրջանում իրականացվել են նմուշառումներ (37 նմուշ), որի արդյունքում հիվանդությունը լաբորատոր հաստատվել է ևս 6 անձի մոտ: Պետական պատվերի շրջանակներում կազմակերպվել է նրանց բուժումը: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրել են Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:

Նշենք, որ ապրիլի 14-ին հոսպիտալացվել էր 1 հիվանդ: Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդը շփում է ունեցել իր իսկ գյուղատնտեսական կենդանիների հետ:  Բժշկական հսկողություն է սահմանվել հիվանդի տնային օջախի նկատմամբ, և տան բոլոր անդամների նկատմամբ կազմակերպվել են համապատասխան լաբորատոր հետազոտություններ և սահմանվել բժշկական հսկողություն: Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում կոնտակտավորների շրջանում հայտնաբերվել է ևս երկու հիվանդ, որոնք նույնպես հոսպիտալացվել են:

Սոլակ համայնքում այժմ առկա է 9 հիվանդ, որից 7-ը հոսպիտալացված են:  Հիվանդների վիճակը միջին ծանրության է, ունեն առողջացման դրական շարժընթաց: Բնակչության շրջանում իրականացվել է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:

Ինչպես մեզ հայտնել են մամլո ծառայությունից, Կոտայքի մարզի Սոլակ համայնքում արձանագրված բրուցելոզի հետագա տարածումը կանխելու և հիվանդներ վաղաժամ հայտնաբերելու նպատակով համատեղ աշխատանքներ են իրականացվել թե՛ համայնքային կառույցների, թե՛ գյուղական ամբուլատորիայի հետ:

Այժմ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում Կոտայքի մարզի այլ համայնքերում: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել