• Latest news

Քաղկցեղը կարելի բուժել հոմեոպատիայի միջոցո՞վ

1 մայիսի, 2015  18:43

Քաղցկեղային հիվանդությունները եւս կարելի է բուժել հոմեոպատիայի՝ երկու դար առաջ գերմանացի բժիշկ եւ գիտնական Սամուել Հանեմանի կողմից ստեղծած այլընտրանքային մեթոդի միջոցով: Ամբողջական ապաքինում, իհարկե, հազվադեպ է տեղի ունենում, սակայն նկատելիորեն բարելավ հիվանդների վիճակը հնարավոր է: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց հայտնի բժիշկ հոմեոպատ Դարիո Սպինեդին (Շվեյցարիա):

Մարիո Սպինեդին ավելի քան 35 տարի զբաղվում է հոմեոպատիայով եւ 20 տարի աշխատում իր սեփական կլինիկայում, որտեղ 12 բուժաշխատողներից բաղկացած խումբը բուժում է քաղցկեղով հիվանդներին, որոնց մեծ մասը կլինիկայում են հայտնվում հիվանդության զարգացման վերջին փուլերում:

Բժշկի խոսքով՝ կլինիկայի հիվանդների 70 տոկոսը բուժվում է ոչ միայն հոմեոպատիայի միջոցով, այլ նաեւ դասական միջոցներով՝ ճառագայթային թերապիա, վիրաբուժական մեթոդներ, սակայն հոմեոպատիան օգնում է այս հիվանդներին հաղթահարել կողմնակի ազդեցությունը: Մնացած 30 տոկոսը բուժվում է միայն հոմեոպատիայի միջոցով, եւ շատ հաճախ դրական արդյունքներ են գրանցվում: Ամեն հիվանդի համար, նշում է Սպինեդին, ինդիվիդուալ բուժում է ընտրվում, որը նախատեսված է հենց այդ հիվանդի համար եւ հաշվի է առնում նրա օրգանիզմի ու հոգեկերտվածքի առանձնահատկությունները՝ հոմեոպատիայի օրենքներին համապատասխան:  

Ապաքինման մակարդակի վիճակագրական տվյալներ բժիշկը չունի, սակայն նա նշեց, որ գրեթե բոլոր հիվանդների ինքնազգացողությունը հոմեոպատիայից հետո բարելավվում է: Բացի այդ՝ բժիշկը հանդիպել է այնպիսի հիվանդների, որոնց մեկ կամ երկու ամսվա կյանք էին կանխատեսում, իսկ հոմեոպատիայից հետո նրանք ապրեցին դեռեւս երկար, շատ երկար տարիներ:

Սպինեդին Երեւան է ժամանել հոմեոպատների 5-րդ համագումարին մասնակցելու նպատակով: Իր դասախոսության ընթացքում նա լսարանին ներկայացրեց քաղցկեղի՝ հոմեոպատիայի միջոցով բուժման երկու դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել