• Latest news

Ինչպես կանխարգելել վարակումը MERS-ով

9 հունիսի, 2015  19:42

MERS-ը առաջին անգամ իրեն զգացնել տվեց 3 տարի առաջ, եւ այն առայժմ բավականաչափ ուսումնասիրված չէ, ուստի բժիշկները ստույգ չգիտեն, ինչպես է այն փոխանցվում:

Ամերիկյան Centers for Disease Control and Prevention-ի մասնագետների խոսքով՝ MERS-ը փոխանցվում է հիվանդի հետ սերտ կոնտակտի ժամանակ, եթե մարդիկ միասին են ապրում, կամ եթե առողջ մարդը խնամում է վարակվածին:

Ինչպես հաղորդում է CNN-ը, վարակումը կարող է կանխարգելվել հետեւյալ միջոցներով.

  •  Միշտ լվացեք ձեռքերը օճառով: 20 վայրկյանից ոչ պակաս: Եթե ջուր կամ օճառ չկա, մշակեք ձեռքերը սպիրտ պարունակող նյութով
  • Եթե հազում եք կամ փռշտում, փակեք քիթն ու բերանը անձեռոցիկով: Այնուհետեւ ծալեք այն ու դեն նետեք:
  • Մի դիմպչեք աչքերին, դեմքին, քթին ու բերանին կեղտոտ ձեռքերով:
  • Խուսափեք հիվանդների հետ սերտ կոնտակտից: Մի համբուրեք կամ գրկեք նրանց, նրնաց իրերից մի օգտվեք
  • Մաքրեք բոլոր մակերեսները, որոնց դիպչում եք՝ օրինակ, դռների բռնակները:

Հիշեցնենք, որ վերջերս Հարավային Կորեայում արձանագրվել է MERS-ի ամենաուժեղ բռնկումներից մեկը: Այժմ այնտեղ աշխատում են ԱՀԿ մասնագետները, որոնք նախկինում արդեն աշխատել են վիրուսի հետ: Համարվում է, որ մահացու վիրուսը երկիր է բերվել Հարավային Կորեայի՝ մերձարեւելյան երկրներից ժամանած քաղաքացու կողմից: Այդ օրվանից վիրուսով վարակվել է արդեն 87 մարդ, 6-ը մահացել են:

25 այլ երկրներում վիրուսի 1179 դեպք է արձանագրվել, այդ պատճառով Կորեան այժմ միայնակ չէ վիրուսի դեմ պայքարում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է