• Latest news

Արմավիրի հիվանդանոցի բժշկուհին ջրաշենցի աղջկա մահվան մեջ իր մեղավորությունը չի տեսնում

17 հունիսի, 2015  20:41

Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը բացառում է, որ նախորդ օրը՝ հունիսի 16-ին, Ջրաշենից իրենց հիվանդանոց տեղափոխված 4-ամյա Կարեինեն բժշկական սխալի հետեւանքով է մահացել: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Պետրոսյանը:

«Մենք գործ ունենք ինֆեկցիոն տոքսիկ շոկի հետ, որը կարող է կայծակնային բնույթ կրել եւ անմիջապես զարգանալ: Մասիվ միկրոբների թափանցումը կարող է բերել շոկային վիճակի եւ կայծակնային մահվան: Երեխային իրենք ուշ են բերել հիվանդանոց: Գիշերվանից նա ունեցել է բազմաթիվ փսխումներ, ջերմությունը բարձրացել է, տվել են պարացետամոլ, սակայն գիշերը դիմելու փոխարեն դիմել են հաջորդ օրը ժամը 13:55-ին»,- ասաց բժշկուհին:

Անահիտ Պետրոսյանի խոսքով՝ երեխայի վիճակն ընդունվելիս եղել է միջին ծանրության, նա եղել է  գունատ, լորձաթաղանթները՝ չոր: Նա վստահեցրեց, որ իրենք երեխային ցույց են տվել անհրաժեշտ առաջին օգնությունը, ինչից հետո երեխայի վիճակը մի փոքր լավացել է: Ինչպես պատմեց Անահիտ Պետրոսյանը՝ դրանից որոշ ժամանակ անց երեխայի մոտ փսխումները շարունակվել են, երկրորդ անգամ կատարվել է ստամոքսի լվացում, որից 10 րոպե հետո երեխայի մոտ սկսվել են տոնիկոկլոնիկ ցնցումներ, ապա մի քանի րոպե անց նա գունատվել է, անմիջապես Վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելուց հետո մահացել:

Երեխայի հարազատների պնդումները, թե երկրորդ անգամ ստամոքսի լվացում անելուց հետո երեխայի օրգանիզմից ջուրը դուրս չի եկել, բժշկուհու խոսքով, իրականությանը չեն համապատասխանում: Անդրադառնալով երեխայի տատիկի պնդմանը, որ Վերակենդանացման բաժանմունքի բժիշկը ասել է, որ երեխայի թոքերը ջրի մեջ են, բժշկուհին հորդորեց սպասել դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: 

Հիշեցնենք, որ ըստ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության, հունիսի 16-ի կեսօրին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա բնակիչ` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել է միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Ստացել է վիճակին համապատասխան բուժում։ Երեկոյան կողմ փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմունք` մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Երեխայի մահվան պատճառը դեռ պաշտոնապես չի հրապարակվում, կատարվում է դատաբժշկական փորձաքննություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է