• Latest news

Սա բժշկության ներկան է. մոլեկուլյար բժշկության հարցերը քննարկվում են Երեւանի գենետիկայի կենտրոնում (ֆոտո)

1 հուլիսի, 2015  15:55

Մոլեկուլյար բժշկության հարցերով սիմպոզիում է մեկնարկել այսօր՝ հուլիսի 1-ին, Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնում: Ինչպես նշեց NEWS.am Medicine-ի թղթակցի հետ հանդիպման ժամանակ կենտրոնի ղեկավար Թամարա Սարգսյանը, սա բժշկության ներկան է, բժշկական ախտորոշման ներկան:

«Ցողունային բջիջների մասին մենք մշտապես ենք լսում: ԱՄՆ-ում առաջատար այս ուղղություններին շատ մեծ ուշադրություն է դարձվում, իսկ մեր գործընկերները շատ մեծ հաճույքով կիսվում են իրնեց գիտելիքներով», - նշեց նա՝ հավելելով, որ սիմպոզիումի ընթացքում կներկայացվել քաղցկեղային հիվանդությունների բուժման ոլորտում արձանագրած արդյունքները: Թամարա Սարգսյանը նշեց, որ այսպիսի ֆորումների ընթացքում տեղի բժիշկների մենթալիտետն է փոխվում: Նրանք հասկանում են, ինչպես է պետք բուժել, ինչպես ախտորոշել, ինչպիսի կանխատեսումներ անել: «Այսօր շատ է խոսվում ամեն հիվանդին նկատմամբ անձնավորված մոտեցման մասին: Ամեն մարդն իր գենոմը ունի, որը պատասխանատու է ցանկացած գործոնի համար: Ամեն մարդու մուտացիան յուրովի է արտահայտվում, եւ մենք չենք կարող բոլորին նույն կերպ մոտենալ», - նշեց նա:

Descartes - Sorbonne Paris համալսարանից Ալեն Հովնանյանը  լրագրողների հետ զրույցում նշեց, որ շուտվանից է կապ պահպանում հայկական գենետիկաբանների հետ եւ ուրախ է լինել այստեղ, քանի որ դա դրական փորձ է: «Մենք փորձում ենք կապ հաստատել մեր համալսարանի ու հայկական կենտրոնի միջեւ ուսուցման, թրեյնինգային ծրագրերի միջոցով», - նշեց նա: Բժիշկ Հովնանյանը սիմպոզիումի ընթացքում «Մաշկային հիվանդությունների գենետիկա՝ պաթոֆիզիոլոգիայից մինչեւ բուժման նոր մեթոդներ» թեմայով դասախոսություն ներկայացրեց:

Գրացի (Ավստրիա) բժշկական համալսարանի բիոբանկի տնօրեն Կարինե Սարգսյանը պատմեց, որ նախկինում ընդունված էր կարծել, որ մարդու ուղեղում ծնվելուց հետո նոր նեյրոններ չեն ինդուցվում, սակայն այնուհետեւ պարզ դարձավ, որ դա այդպես չէ: Թռչունների ու մկների վրա իրականացրած հետազոտությունները ցւոյց տվեցին, որ մարդու մոտ կյնաքի ընթացքում նոր նեյրոններ են ի հայտ գալիս: Պրոֆեսոր Ենկիոպոլովը այսօր դասախոսություն կարդաց այն մասին, որ այժմ բժշկությանը հայտնի է, ինչպես է դա տեղի ունենում, սակայն դեռեւս չգիտեն, ինչպես խթանել այդ նեյրոնների ձեւավորումը:  Իսկ ինչքան շատ են մարդու նեյրոնները, այդքան լավ է նա մտածում, նշեց Կ, Սարգսյանը՝ հավելելով, որ նա՝ ոչ  միայն որպես գենետիկաբան, այլ նաեւ որպես մարդ հիացած է, եւ պատրաստ է անգամ նոր այս մեթոդիկան, եթե այն մշակվի, օգտագործել առաջին հերթին ինքն իր վրա:

Գրիգորի Ենիկոլոպովի՝ Cold Spring Harbor լաբորատորիայի (ԱՄՆ, Նյու Յորք) ղեակավարի դասախոսությունը կոչվում է «Ցողունային բջիջներն ու նեյրոգենեզը»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել