• Latest news

Հայաստանում հոգեբուժական ծառայությունը բարեփոխումների կարիք ունի. «Ալֆա Բետտա» կլինիկայի տնօրեն

22 հուլիսի, 2015  18:51

Հոգեբուժական ծառայությունը Հայաստանում ներկայիս կառուցվածքի պահպանման դեպքում շուտով կհայտնվի խորը ճգնաժամում: Հոգեբուժական ծառայությունը Հայաստանում մատուցում է միայն հիվանդանոցային ծպայմաններում եւ ոչ ժամանակակից մեթոդիկայով:  Ամբողջ աշխարհում այժմ անցում է կատարվել դեպի համայնքային մոդելը՝ հոգեսոցիակալան ռեաբիլիտացիայի կիրառմամբ, իսկ Հայաստանում այս մոտեցումն է որդեգրվել է միայն մի քանի մասնավոր կենտրոնների կողմից: «Ալֆա Բետտա» ախտորոշման կենտրոնը լիցենզավորված այդպիսի կլինիկաներից մեկն է, որը «ԻՆՏՐԱ» կենտրոնի հետ համագործակցելով, մատուցում է հոգեբուժական ու հոգեբանական  ծառայությունների բոլոր տեսակները՝ հիվանդներին առանց սոցիալական միջավայրից կտրվելու ռեաբիլիտացիայի հնարավորություն ընձեռելով:

Ինչպես նշեց NEWS.am Medicine-ի հետ զրույցում  «ԻՆՏՐԱ» կեետրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը, ամբողջ աշխարհում հոգեբուժությունը դուրս է գալիս հիվանդանոցային մոտեցումների շրջանակից: «Հոսպիտալացումն այսօր այդքան արդյունավետ չէ, քանի որ մշակվել են նոր դեղորայքային մոտեցումներ՝ հետագա հոգեսոցիալական  ռեաբիլիտացիայով, որը հնարավորություն է տալիս ստացիոնարից դուրս արդյունավետ բուժում կազմակերպել», - նշեց Խաչատուր Գասպարյանը: Նա նշեց նաեւ, որ աշխարհի շատ երկրներում հոգեբուժական ծառայությունները ընդհանուր հիվանդանոցների ծառայություններում են ներառված: Մի շարք երկրներում աշխատունակ պացիենտների համար տներ են վարձում, որտեղ նրանք ինքնուրույն կյանք են վարում մասնագետ-սուպերվայզերների վերահսկողության պայմաններում:

Իսկ Հայաստանում դեռեւս պահպանվում է այն մոտեցումը, որը մենք ժառանգել ենք սովետական ժամանակաշրջանից: Պետական միջոցներն ուղղվում են ստացիոնար հոգեբուժությանը, սակայն այդպիսի բուժման արդյունավետությունը անչափ ցածր է: Հոգեկան առողջության ժամանակակից գլոբալ ընկալումը ենթադրում է մուլտիդիսցիպլինար մոտեցում, երբ հաշվի է առնվում կենսաբանական, հոգեբանական եւ հոգեկան, ինչպես նաեւ սոցիալական բաղադրիչը:  Եվ այս դեպքում պացիենտի հետ աշխատում է ինչպես հոգեբույժը, այնպես էլ հոգեբանը, էրգոթերապեւտը, արտթերապեւտը եւ սոցիալական աշխատողը:

Ինչպես բացատրեց «Ալֆա Բետտա» կլինիկայի հոգեբուժական ծառայության ղեկավար Անաիդա Գեվորգյանը, բուժման այսպիսի կազմակերպման դեպքում հենց հոգեբույժն է դառնում առաջատար մասնագետ, քանի որ դեղորայքի ճիշտ համակցումից կախված է մասնագետների հետագա արդյունավետ աշխատանքը: Այսինքն՝ հոգեբույժը ապահովում է ալյանսը պացիենտի ու նրա հետ աշխատող մնացած մասնագետների միջեւ:

Հոգեբուժարանների համակարգը, որը գործում է այսօր Հայաստանում, մշակվել է դեռեւս անցյալ դարի 60-ական թվականներին եւ համապատասխանում էր այն մեթոդներին եւ բուժման միջոցներին, որոնք ընդունված էին այն ժամանակ: Սակայն այդ ժամանակներից ի վեր հոգեբուժության մեջ շատ բան է փոխվել, եւ ամենկարեւրը,  ժամանակակից հոգեմետ դեղերը չունեն այն կողմնակի ազդեցությունը, որոնք ունեին նախորդ սերնդի դեղերը, հենց այդ պատճառով պացիենտներն այսօր արդեն ստացիոնարում մշտապես գտնվելու անհրաժեշտություն չունեն: «Նույնիսկ ամենասուր վիճակները, որոնք ուղեկցվում են հոգեշարժական գրգռմամբ, ինչը կարող է վտանգավոր լինել ինչպես պացիենտի, այնպես էլ շրջակա մարդկանց համար, կարելի է կարգավորել առավելագույնը մեկ-երկու օրերի ընթացքում, այդ պատճառով ստացիոնարում երկար գտնվելու անհրաժեշտություն պարզապես չկա», - նշեց նա:

Ինչ վերաբերվում է այն քրոնիկ հիվանդներին, որոնք պահվում են հոգեբուժարաններում մշտական հիմքերով, Անաիդա Գեւորգյանը նշեց է, որ նրանցով պետք է զբաղվի ոչ թե առողջապահության, այլ սոցիալական հարցերի նախարարությունը: Այսպիսի պացիենտների դեպքում գլխավորը խնամնքն է, այլ ոչ բուժումը, նրանք պետք է ապրեն հատուկ ինտերնատներում, եւ դա Սոցիալական հարցերի նախարարության խնդիրն է, այլ ոչ՝ առողջապահության նախարարության, քանի որ վերջինիս խնդիրը առողջության պահպանումն է ու բուժումը:

Բացի այդ՝ պացիենտի ընդհանուր ֆիզիկական վիճակի վերահսկման, կողմնակի ազդեցության վերահսկման համար պետք են ժամանակակից կլինիկաներ, որոնք ապահովված են ժամանակակից սարքավորումներով ու լաբրատորիաներով, սակայն պետական հոգեբուժական ստացիոնարները շատ հեռու են այս ստանդարտներից: Հոգեբուժական ծառայությունը Հայաստանում, Անաիդա Գեւորգյանի խոսքով, բարեփոխման կարիք ունի, եւ դա հասկանում են նաեւ առողջապահության կազմակերպիչները:

«Ժամանակն է, եւ դա ամրագրված է մեր կողմից մշակած հոգեկան առողջության 2014-2019 թվականների ռազմավարությունում,  անցում իրականացնել հիվանդանոցային ծառայություններից արտահիվանդանոցայիններին: Դա ընտանիքներին շատ մեծ առավելություն է տալիս: Մենք աշխատում ենք ոչ միայն հիվանդների, այլ նաեւ նրանց ընտանիքների անդամների հետ։ Մենք ելնում ենք այն գաղափարից, որ եթե ընտանիքի մեկ անդամը առողջական՝ հատկապես հոգեկան առողջության հետ խնդիր ունի, լրջորեն խաթարվում է ընտանիքի ֆունկցիոնալությունը, դրա հեղինակությունը, հարաբերությունները ընտանիքի անդամների միջեւ եւ այն: Մենք հիմնական շեշտադրումն անում ենք ընտանիքի անդամների հետ տարվող աշխատանքի վրա, որպեսզի նրանք պատրաստ լինեն այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում հիվանդի հետ», - պատմեց Խաչատուր Գասպարյանը:

Ինչպես նշեց հոգեբանը, այն, ինչ նրանք անում են, Հայաստանի համար միանգամայն նոր մոտեցում է, որը դեռեւս պետական մակարդակով աջակցություն չի ստանում: «Ժամանակ է պետք, որպեսզի պետությունը տեսնի այս մոտեցման արդյունավետությունը եւ նպատակահարմարությունը։ Այն միանշանակ տնտեսական տեսանկյունից ավելի արդյունավետ է, քանի որ հիվանդին ստացիոնարում պահելու եւ դրա վրա բավականին մեծ գումարներ ծախսելու անհրաժեշտություն չի առաջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է