11 մարդկանցից մոտավորապես 1-ը իր կյանքի ընթացքում երիկամներում քարեր է ունենում: Ավելին՝ եթե մարդը մեկ քար ունի, կա 50-տոկոսանոց հավանականությունը, որ կլինեն նաեւ այլ քարեր:
Քարերի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել: Ձեզ ենք ներկայացնում առավել անսպասելի պատճառները:
1. Կալցիումի պակաս
Երիկամների քարերի մեջ կա կալցիում, այդ պատճառով շատերը համարում են, որ կալցիումի առկայությունը սննդակարգում պետք է սահմանափակել: Սակայն դա այդպես չէ: Հարվարդի բժշկական դպրոցի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ կալցիում օգտագործող մարդկանց մոտ երիկամներում քարերի գոյացման ռիսկը ավելի ցածր է, քան այն մարդկանց մոտ, որոնք այդ կալցիումից հրաժարվում են:
2. Սալաթներ
Շատ մարդիկ կարծես թե ճիշտ են սնվում, սակայն որոշակի ժամանակ անց հայտնվում ուռոլոգի կաբինետում: Ինչու՞: Որովհետեւ նրանց սննդակարգում շատ են օկսալատները՝ կանաչ բանջարեղենում պարունակվող նյութերը: Օկսալատները պետք է միանան կալցիումի հետ եւ դուրս բերվեն օրգանիզմից միզատար ուղիներով, սակայն եթե դրանք շատ են, սկսում են կենտրոնանալ միզապարկում եւ նպաստում քարերի առաջացմանը:
3. Աղի ավելցուկ
Աղի ավելցուկը կարող է տարբեր խնդիրների պատճառ դառնալ՝ ներառյալ երիկամային քարերը: Մեծերին խորհուդր է տրվում օրական օգտագործել 2300 մգ աղ օրական, իսկ ճնշում ունեցող մարդկանց՝ 1500 մգ-ից ոչ ավել:
4. Ցիտրուսների պակաս
Ցիտրուսներում պարունակվում է նյութ, որը նվազեցնում է երիկամներում տարբեր քարերի ձեւավորման հավանականությունը, այդ պատճառով աշխատեք ավելի շատ լիմոն ու նարինջ ուտել:
5. Մսի ավելցուկ
Մսի ավելցուկը սննդակարգում եւս ավելի հավանական է դարձնում երիկամային քարերի առաջացումը: Հետաքրքիր է, որ բուսակերները 30-50 տոկոսով ավելի հազվադեպ են բախվում այդ խնդրի հետ, քան այն մարդիկ, ովքեր օրական 100 գրամ միս են ուտում:
6. Հարավ
Հարավում ապրող մարդիկ ավելի են հակված երիկամներում քարեր ունենալուն: Հավանաբար, բանն այն է, որ շոգ եղանակին մեզի քանակը նվազում է, իսկ դրանում հանքային նյութերի մակարդակը՝ աճում:
7. Սեւ թեյ
Սեւ թեյը եւս նպաստում է երիկամներում քարերի գոյացմանը, քանի որ դրանում վերոհիշյալ օկսիլատներն են պարունակվում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր