• Latest news

2013 թվականին Հայաստանում ծնվել է 41 906 երեխա

6 փետրվարի, 2014  15:29

2013 թվականին Հայաստանում ծնվել է 41 906 երեխա, որը 926-ով պակաս  է 2012 թվականի թվից: Այս մասին NEWS.am Medicine-ին հաղորդեցին Հայաստանի առողջապահության նախարարությունից:

Հարկ է նշել, որ Հայաստանում վերջին տարիներին ծնելիությունն աստիճանաբար նվազում է՝ 2010 թվականին երկրում ծնվել է 44 737 երեխա (2831 –ով ավելի, քան 2013-թ-ին), 2011 թվակնին՝ 43 297,  2012 թվականին՝ 42 832:

2013 թվականին Երեւանում լույս աշխարհ է եկել  21 380 երեխա,  այն ժամանակ, երբ երկրի բոլոր մարզերում միասին վերցրած այդ թիվը կազմել է  20 526: 2012 թվականին մայրաքաղաքում ծնվել է 21 998 երեխա, որը 618-ով շատ է, քան նախորդ տարվա թիվը: Իսկ շրջաններում 2012 թվակնին ծնվել է 20 834 երեխա՝ 308 –ով ավելի շատ, քան  2013 թ-ին:

2013 թվականի հաշվարկներով ամենաշատ երեխա ծնվել է  Շիրակի մարզում՝ 3696, ամենաքիչը Վայոց ձորում՝ 531: Ինչ վերաբերում է մյուս մարզերին, ապա Արագածոտնում ծնվել է 1087 երեխա, Արմավիրում՝ 1987, Գեղարքունիքում՝ 2591, Լոռիում՝ 2834, իսկ Տավուշում՝  1300:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել