• Latest news

Գիտնականներն պարզել են, թե որոնք են երեխաների համար ամենավնասակար մթերքները

11 նոյեմբերի, 2015  21:30

Ճարպակալության համաճարակը վերջերս տարածվել է նաեւ երեխաների եւ պատանիների վրա եւ դրանում մեծ դեր է խաղում վերջիններիս սնվելու եղանակը։ ԱՄՆ-ի Դյուկի համալսարանից, ինչպես նաեւ Սինգապուրի Ազգային համալսարանից գիտնականների խումբը որոշել է պարզել, թե որ սնունդն է ամենից վնասակարը երեխաների համար եւ նպաստում է նրանց մոտ ճարպակալման զարգացմանը։ 

Վերլուծելով տարբեր հետազոտությունների ընթացքում ստացված տվյալները (4500 երեխայի սնվելու եռամյա դիտարկում՝ մարմնի զանգվածի ինդեքսի հետ անմիջական կապի մեջ, ինչպես նաեւ այն տեղեկությունները, որ ստացել էին Մեծ Բրիտանիայի Բրիստոլյան համալսարանի փորձագետները, որոնք ուսումնասիրել էին 90-ականներին երեխաների եւ նրանց ծնողների սննդի ռեժիմը), գիտնականներն այնպիսի մթերքների ցանկ են կազմել, որոնք հագեցնում են քաղցը, բայց օրգանիզմին ոչ մի օգտակար նյութ չեն տալիս, բայց նաեւ շատ ճարպ ու կալորիաներ են պարունակում։ Նման մթերքների օգտագործումը բացասական ազդեցություն է ունենում աճող օրգանիզմի վրա։

Տխրահռչակ վարկանիշի առաջատար են դարձել չիփսերը, որոնք մասնագետների խոսքով ամեից շատ են նպաստում երեխաների ճարպակալմանը։ Հետազոտության հեղինակները տեղեկացրել են. «Այս սննդամթերքը չափազանց բարձր կալորիականություն ունի, բայց միաժամանակ լիովին չի հագեցնում օրգանիզմը»։

Այն ուտելիքների ցանկի մեջ, որոնք երեխաները պիտի «զգուշությամբ» օգտագործեն,  փորձագետները ներառել են կարտոֆիլի ֆրին, տապակած ձուկն ու հավը, խմորե աղանդերը, վերամշակված յուղը եւ քաղցր ըմպելիքները։

Հետազոտությունը ցույց է տվել, որ երեք տեսակի սննդամթերք կա, որոնք անհրաժեշտ է ներառել սննդի մեջ խուսափելու համար ճարպակալման զարգացումից, դրանք են թռչնամիսը  (չտապակած եւ առանց ալրի մեջ թաթախելու), մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր պարունակող մթերքը եւ հացահատիկայինները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել