• Latest news

5 սննդամթերք, որոնք անցանկալի է ուտել մրսածության եւ գրիպի ժամանակ

14 նոյեմբերի, 2015  23:43

Սովորական համարվող որոշ սննդամթերքներ ցանկալի է սննդից բացառել մրսածության եւ գրիպի ժամանակ։ Հարցն այն է, որ առաջին հայացքից օգտակար սնունդը հիվանդության ընթացքում կարող է ընդամենը խորացնել հարբուխն ու հազը։ 

Կաթնամթերք

Անցյալում հիվանդ մարդկանց խորհուրդ էին տալիս մրսածության դեպքում գիշերը մի բաժակ մեղրով կաթ խմել, սակայն ժամանակակից մասնագետները համարում են, որ չի կարելի այդպես անել։  Հարցն այն է, որ բոլոր կաթնամթերքները  (հատկապես պանիրը, կարագը եւ մարգարինը) լորձ առաջացնող հատկություն ունեն, ինչը դանդաղեցնում է խոնավության հեռացումը թոքերից եւ հարբուխի բուժումը։  Սակայն մածուն ու անյուղ յոգուրտներն օգտակար են աղիքների աշխատանքի կարգավորման համար, դրա համար էլ կարելի է չհրաժարվել դրանցից, բայց օգտագործելուց առաջ արժե դրանց կոճապղպեղ կամ քրքում ավելացնել կողմնակի ազդեցությունը չեղոքացնելու համար։ 

Սուրճ եւ ալկոհոլ

Սուրճը ջրազրկում է օրգանիզմը, իսկ մրսածության դեպքում դա անթույլատրելի է։ Ալկոհոլի փոքրիկ քանակությունը կարող է օգտակար լինել, եթե մանրէներ են ընկել օրգանիզմ, սակայն վարակիչ հիվանդությունների դեպքում դա օգուտ չի տա։ Հիվանդության ամենածանր պահին ճիշտ կլինի ընդհանրապես հրաժարվել ալկոհոլից, որովհետեւ դա թուլացնում է իմունիտետը եւ հարվածում է լյարդին, որն առանց այն էլ ծանրաբեռնված է թունանյութերը օրգանիզմից դուրս հանելով։ 

Տապակած միս, ֆաստ-ֆուդ

Հիվանդ օրգանիզմին օգուտ չի տա մսամթերքի կամ կիսաֆաբիկատների առատությունը. Դրանք աղիքների համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում։ Մյուս կողմից՝ բանջարեղենով սովորական հավի արգանակ խմել ոչ միայն կարելի է, այլեւ պետք է, որովհետեւ գիտնականները դրանում հատուկ նյութ են հայտնաբերել, որն այլ մթերքներում չկա, դա կարնոզինն է։ Այդ նյութը  հզոր իմունոխթանիչ ազդեցություն ունի։ 

Ընկույզ

Ընկույզում շատ օգտակար նյութեր կան, բայց կալորիաներն էլ պակաս չեն։  Թուլացած օրգանիզմին կալորիական սնունդն օգուտ չի տալիս։ Բացի այդ, ընկույզի վերին շերտը գրգռիչ ազդեցություն է թողնում եւ չորացնում է կոկորդը, դրա համար էլ վերին շնչուղիների հիվանդության դեպքում դա հակացուցված է։

Քաղցրեղեն

Բարձր կալորիականությամբ քաղցրեղենը  (բլիթներ, կոնֆետ, շոկոլադ) նվազեցնում են լեյկոցիտների՝ այն բջիջների ակտիվությունը, որոնք օրգազնիզմը պաշտպանում են հարուցիչներից եւ մանրէներից։ Իսկ խմորեղենը, որի վրա շաքար կամ կակաո են ցանել, գրգռում են կոկորդը՝ ծանրացնելով հազը։ Բոլոր այդ մթերքներն ավելի լավ է մեղրով փոխարինել, որը հակամանրէային ազդեցություն ունի եւ խթանում է իմունիտետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել