• Latest news

5 հետաքրքիր փաստ հակաբիոտիկների մասին. բոլորը պիտի իմանան դա

22 նոյեմբերի, 2015  16:43

Հոկտեմբերի 16-22-ին աշխարհում ընթանում է Հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը, որի  գլխավոր նպատակը  մարդկանց իրազեկելն է այն մասին, թե ինչպես եւ երբ է պետք հակաբիոտիկներ օգտագործել` կանխարգելելու համար  հակաբիոտիկակայունության տարածումը:  Դրա հետ կապված` NEWS.am Medicine-ի խմբագրությունը ձեր ուշադրությանն է ներկայացնում հակաբիոտիկների մասին 5 հետաքրքիր փաստ: Այդ փաստերին պիտի տեղյակ լինի իրեն հարգող ամեն մարդ: 

1. Հակաբիոտիկներն անզոր են վարակիչ հիվանդությունների դեմ

Հակաբիոտիկները կարող են պայքարել միայն մանրէածին վարակների դեմ, սակայն, պարզվում է, ոչ բոլորը գիտեն դա: Ավելին, ինչպես ցույց է տվել ԱՀԿ-ի հետազոտությունը, մարդկանց երկու երրորդը վստահ է, որ գրիպը կարելի է հակաբիոտիկներով բուժել:

Իրականում գրիպը, ինչպես եւ ցանկացած այլ վարակիչ հիվանդություն, չի կարելի բուժել հակաբիոտիկներով: Ոչ մի դեպքում: Ինքներդ մտածեք. եթե հակաբիոտիկներն արդյունավետ լինեին հարուցիչների դեմ, աշխարհում  խնդիրներ չէին լինի այնպիսի հիվանդությունների հետ կապված, ինչպիսին է Էբոլայի տենդը, վարակիչ հեպատիտը, հերպեսը եւ այլն. դրանք հենց հակաբիոտիկներով կբուժեին: 

Հակաբիոտիկները չեն ազդում նաեւ սնկերի վրա (օրինակ` կանդիդա սնկի վրա), ոչ էլ ճիճուների, ընդհակառակը, եթե սնկային հիվանդության դեպքում հակաբիոտիկներ օգտագործեն, հիվանդի վիճակն ընդամենը կվատանա:  

Հակաբիոտիկները նաեւ ջերմիջեցնող հատկություն չունեն. ոչ մի դեպքում չի կարելի դրանք այդ նպատակով խմել: 

2. Բոլորովին պարտադիր չէ հակաբիոտիկների հետ հակասնկային դեղամիջոցներ խմել 

Շատ բժիշկներ հակաբիոտիկների հետ միասին պարտադիր հակասնկային դեղամիջոցներ են նշանակում, որովհետեւ հակաբիոտիկները նկատելիորեն բարձրացնում են սնկային վարակների զարգացման վտանգը:  Սակայն ժամանակակից բժշկությունը դեմ է նման նշանակմանը: Հարցն այն է, որ ֆլյուկոնազոլ պարունակող հակասնկային դեղամիջոցներն ընդամենը լրացուցիչ բեռ կդառնան լյարդի վրա, որն առանց այն էլ ծանրաբեռնված է հակաբիոտիկներով:  Բացի այդ, իրապես արդյունավետ հակասնկային դեղամիջոցները   (որոնք, իմիջիայլոց, շատ թանկ արժեն. ամեն դեղահաբը` մոտ  6000-7000 դրամ) կարող են կողմնակի էֆեկտներ ունենալ, դրա համար էլ խորհուրդ չի տրվում հենց այնպես ընդունել դրանք: 

Եթե հակաբիոտիկներ ընդունելուց հետո հիվանդի մոտ իրոք սնկային վարակ ի հայտ գա, նա կարող է հակասնկային դեղամիջոցներ ընդունել ու բուժվել դրանից: Իսկ հենց այնպես, առանց լուրջ պատճառի փող ծախսել եւ օրգանիզմն ավելորդ դեղամիջոցներով ծանրաբեռնել չարժե:

3. Եթե մինչեւ վերջ չխմեք հակաբիոտիկների կուրսը, կարող են լուրջ խնդիրներ առաջանալ 

Շատերը վստահ են, որ եթե հիվանդության ախտանիշներն անցել են, հակաբիոտիկների կուրսը կարելի է ընդհատել. ի՞նչ կարիք կա ինքն իրեն իզուր թունավորել դեղերով: Հենց այդ վստահությունն է դարձել հակաբիոտիկների դեմ դիմադրողականության տարածման պատճառներից մեկն ամբողջ աշխարհում:

Եթե հակաբիոտիկների ամբողջ կուրսը չխմեք, մանրէածին վարակը չբուժված կմնա եւ հավանաբար կանցնի գաղտնի ձեւի:  Արդյունքում կարող են մանրէների այնպիսի շտամներ առաջանալ, որոնք արդեն անզգա կլինեն հակաբիոտիկների այդ տեսակի հանդեպ: Հենց այդպիսի ընդհատված բուժումների պատճառով  Չինաստանում արդեն հայտնաբերվել են աղիքային ցուպիկի այնպիսի շտամներ, որոնք կայուն են ԲՈԼՈՐ հակաբիոտիկների հանդեպ:   Եթե մարդը վարակվի նման հարուցիչով, բժիշկները ոչինչ չեն ունենա նրան բուժելու: Հենց դրա համար էլ հակաբիոտիկների ընդունմանը պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել:  Եվ հակաբիոտիկներով բուժման կուրսը չի կարելի ընդհատել:  

4. Հակաբիոտիկներն անհրաժեշտ է միայն ջրով խմել

Իսկապես ցանկալի է հակաբիոտիկները միայն ջրով խմել, որովհետեւ կաթն ու այլ կաթնաթթվային մթերքները չեն կարող չեզոքացնել տետրացիկլինային շարքի դեղամիջոցների ազդեցությունը, իսկ ցիտրուսային հյութերը արգելակում են էրիտրոմիցինի եւ այլ հակաբիոտիկների ոչնչացումը. դրանք շարունակում են արյան մեջ  նախատեսվածից ավելի երկար շրջանառվել, ինչը հանգեցնում է չափաբաժնի գերազանցման:    

5. Առաջին հակաբիոտիկը պատահաբար է ստեղծվել 

1929-ին անգլիացի միկրոկենսաբան Ալեքսանդր Ֆլեմինգը իր լաբորատորիայում աշխատելիս պատահաբար ուշադրություն դարձրեց տարօրինակ կանաչ բորբոսի վրա, որով ծածկված էր մանրէներ պարունակող Պետրիի բաժակի հատակը: Հետագայում նա կարողացավ պարզել, որ նյութը, որն ինքը պենիցիլին էր կոչել, կարող է սպանել դիֆտերիայի, թոքաբորբի, ֆուրունկուլյոզի, անգինայի եւ այլ մանրէներ: 

Մարդու մոտ պենիցիլինով բուժված առաջին հիվանդությունը դարձավ սինուսիտը, որով տառապում էր Ֆլեմինգի օգնականներից մեկը` Ստյուարտ Կրեդոկը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել