• Latest news

Բժիշկները ահազանգ են հնչեցնում. աղիքային ցուպիկը հակաբիոտիկների դեմ դիմադրողականություն է ձեռք բերել

19 նոյեմբերի, 2015  20:28

Հակաբիոտիկների սխալ եւ չափազանցված օգտագործման դեպքում մանրէները մուտացիա են ապրում եւ հակաբիոտիկների հանդեպ անզգա են դառնում:  Մասնագետները ահազանգ են հնչեցնում. աղիքային ցուպիկի նման մանրէները արդեն դիմադրողականություն ունեն նորագույն հակաբիոտիկների հանդեպ եւ աշխարհում հարյուրավոր մարդիկ կարող են վարակվել դրանցով: 

Այսօր, եթե այլ հակաբիոտիկներ արդյունք չեն տալի, մասնագետները    պոլիմիքսիններին են դիմում  (սա հակաբիոտիկների այնպիսի խումբ է, որոնք վնասում են ցիտոպլազմատիկ թաղանթը եւ ակտիվության նեղ սպեկտր ունեն) որպես մանրէածին վարակներից, ինչպիսին, օրինակ, աղիքային ցուպիկն է, պաշտպանության վերջին գիծ:   

Սակայն բրիտանացի գիտնականները պարզել են, որ Չինաստանում վաճառվող միսը վարակված է նոր`  MCR-1 գեն ունեցող մանրէներով, որոնք դրանք կայուն են դարձնում նույնիսկ  «վերջին գծի» հակաբիոտիկների հանդեպ: Եթե այդպես շարունակվի, հակաբիոտիկակայունության համաճարակն անշրջելի կլինի:  Նման մանրէների մուտացիայի ենթարկված ձեւեր են հայտնաբերվել Չինաստանում հիվանդանոց տեղափոխված  1422 հիվանդի մոտ: Համարվում է, որ այդ մանրէներն արդեն տարածվել են Լաոսում եւ Մալայզիայում: 

Համանման հակաբիոտիկակայուն գեների  արագ տարածումը թույլ է տալիս ենթադրել, որ շուտով հակաբիոտիկներն անօգուտ կլինեն նախկինում շատ լավ բուժվող մանրէածին վարակների դեմ, ինչպիսին աղիքային ցուպիկն ու սալմոնելներն են:  Գիտնականները զգուշացնում են, որ հակաբիոտիկակայունությունը մարդկությանը կարող է վերադարձնել միջնադար, երբ այսօրվա չափանիշներով նույնիսկ աննշան վարակները կարող էին հարյուրավոր եւ հազարավոր մարդկանց սպանել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել