• Latest news

Անգլուհին ականջի հատուկ փիրսինգի միջոցով ազատվել է միգրենից

30 նոյեմբերի, 2015  18:45

Անգլուհի Նատալի Թոմպսոնը երկար տառապել է մշտական գլխացավից: Կանոնավոր, ուժասպառ անող միգրենը կնոջն այնպիսի վիճակի էր հասցրել, որ վերջինս արդեն ինքնասպանության մասին էր մտածում: Նատալին չէր կարողանում աշխատել կամ էլ ուղղակի քաղաք գնալ ընկերների հետ, իրեն անընդհատ դժբախտ էր զգում: 

Բայց գլխացավը կախարդական եղանակով անհետացավ ականջի հազվագյուտ փիրսինգից հետո, որը կոչվում է  daith փիրսինգ եւ որի արժեքն ընդամենը 50 ֆունտ է: Նատալին ծակել է իր ականջակռճիկը եւ մի քանի շաբաթից ցավերն ընդմիշտ վերացել են: Ինքը` կինը, այդ ամենն ընկալում է որպես իսկական հրաշք: 

«Վիճակը շատ վատ էր, պատմում է Նատալին: Ես չէի կարողանում որեւէ բան ծրագրել ապագայի համար: Իսկ այն, ինչ արդեն ծրագրած էի լինում, ստիպված էի լինում հետաձգել:  Ես կարդացի ականջի կռճիկի daith փիրսինգի մասին եւ որ այն օգնում է միգրենի զոհերին: Դրանից հետո որոշեցի ռիսկի դիմել, որովհետեւ փորձել էի միգրենի բուժման բոլոր հնարավոր մեթոդները»:

Տեսություն գոյություն ունի այն մասին, որ ականջի daith փիրսինգը միգրենից ազատում է ճիշտ այնպես, ինչպես որ ասեղնածակումն  օգնում է թեթեւացնել գլխացավը:  Ասեղն անցնում է արյունատար անոթներով` դրանց ստիպելով ընդլայնվել, ինչը մեծացնում է այդ ուղղությամբ արյան հոսքը:  2012-ին իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ խրոնիկական գլխացավի բուժման գործում ասեղնածակումը երկու անգամ ավելի արդյունավետ է, քան դեղերն ու հատուկ ֆիզիկական վարժությունները: Սակայն միգրենի բուժման գործում հենց ականջի փիրսինգի ազդեցության վերաբերյալ լիարժեք  հետազոտություններ չեն կատարվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել