• Latest news

Հայաստանում ինչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող երեխաները

4 դեկտեմբերի, 2015  01:49

Հայաստանում հաշմանդամություն ունեցող ինչպես չափահասները, այնպես էլ երեխաները բախվում են մի շարք խնդիրների, որոնք նրանց խանգարում են իրենց հասարակության մաս զգալ եւ ապրել լիարժեք կյանքով: Ինչպես մեզ պատմել է «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը,  հաշմանդամություն ունեցող երեխան մեկուսացած չպիտի մեծանա. նա պիտի ակտիվորեն մասնակցի հասարակական կյանքին, շփվի եւ զարգանա: Բայց ամեն ինչը չէ, որ հնարավոր է լինում կազմակերպել: 

Հայաստանում մի քանի ներառական դպրոց կա, սակայն ոչ բոլորը կարող են իրոք աշխատել սովորելու ընդունակ  հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաների հետ: Օրինակ, այն երեխաները, որոնք տեսողության խնդիրներ ունեն, լիովին կարող են սովորել: Սակայն նույնիսկ ներառական դպրոցներում չկա ոչ հատուկ գրականություն, ոչ աուդիոգրքեր, ոչ էլ այլ նյութեր նման երեխաների հետ աշխատելու համար: Ավելին` ոչ բոլոր ուսուցիչներն են տիրապետում  հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու հմտություններին: 

Այսօր նման խնդիր կա նաեւ Հայաստանի համալսարաններում. համալսարանների շենքերի մեծամասնությունը, բացառությամբ Հայաստանի Ամերիկյան համալսարանի, այնպես են տեղադրված, որ  հաշմանդամություն ունեցող մարդիկ առանց կողմնակի օգնության չեն կարողանա մտնել այնտեղ կամ էլ մի հարկից մյուսն անցնել: Չկան նաեւ հատուկ ուսումնական նյութեր  հաշմանդամություն ունեցող ուսանողների համար: Հավանաբար հենց դա է պատճառը, որ հայկական համալսարաններում այդքան քիչ են  հաշմանդամություն ունեցող ուսանողներն ու դասախոսները   (համապատասխանաբար 0.5 եւ 0.7 տոկոս):

 հաշմանդամություն ունեցող երեխաները մի ուրիշ խնդիր էլ ունեն. նման երեխաների որոշ ծնողներ, հատկապես եթե հեռավոր գյուղերում են ապրում, թաքցնում են նրանց, թույլ չտալով, որ խաղան այլ երեխանեի հետ կամ դպրոց գնան: Իրենց վախերի կամ կարծրատիպերի պատճառով նրանք այդ երեխաներին զրկում են հասարակությանը ինտեգրվելու եւ նորմալ զարգանալու հնարավորությունից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է