• Latest news

Հավասարությունը հարաբերություններում սպանո՞ւմ է սեքսը

17 փետրվարի, 2014  18:45

Զույգերը, որոնք ունեն մտերիմ եւ ընկերական փոխհարաբերություններ եւ որոնք միասին են անում տնային ամբողջ գործը եւ հոգում երեխաների համար, ավելի հազվադեպ են սեքսով զբաղվում: Այսպես է կարծում հոգեթերապեւտ Լորի Գոթլիբը՝ Լոս Անջելեսից:

Գոթլիբի խոսքով՝ ԱՄՆ-ում ամուսնական զույգերի 64%-ը, որոնք ունեն 18 տարեկանից փոքր երեխաներ, ապրում են այպես կոչված հավասար ամուսնական կյանքով՝ երկու ամուսիններն էլ աշխատում են, գումար վաստակում, երկուսն էլ լվացք են անում, ամանները լվանում, ավտոմեքենա են վարում, զբաղվում երեխաներով: Այդպիսի հարաբերությունների դեպքում ամուսիններն իրենց լավ են զգում, բայց որքան էլ տարօրինակ է՝ հենց այդպիսի հարաբերությունները կարող են բացասաբար ազդել սեռական կյանքի վրա, տեղեկացնում է Guardian-ը։

Անցյալ տարի American Sociological Review-ում հրապարակված հետազոտությունը զարմացրել է շատերին՝ ցույց տալով, որ չնայած ամուսնությունը միայն շահում է, եթե զույգերն իրենց հավասար են զգում ամուսնության մեջ՝ նրանց կյանքում սեքսը պակասում է: Մասնավորապես, եթե տղամարդիկ տանն արել են այն գործը, որը, հետազոտության հեղինակների կարծիքով, համարվում է կանացի (լվածք, ուտելիք պատրաստել, մաքրություն), այդ զույգերի դեպքում սեքսը 1.5 անգամ քիչ է եղել, քան այն դեպքում, երբ տղամարդը տանն արել է միայն այն գործը, որը համարվում է տղամարդու (աղբ թափել, ինչ-որ բան վերանորոգել):

Գոթլիբի խոսքով՝ առաջին հայացքից այնքան էլ հեշտ չէ հավատալ այս հետազոտությանը: Սակայն նա, որպես զույգերի հետ աշխատող հոգեթերապեւտ, մի հետաքրքիր բան է նկատել՝ կանայք, որոնց ուսերին է տան ամբողջ գործը, բնականաբար, դժվար թե շատ ուզենան երեկոյան սեքսով զբաղվել, գոնե այն բանի պատճառով, որ շատ հոգնած են լինում: Բայց եթե նույնիսկ նրանց ամուսինները, ասենք, ամանները լվանան, դա ոչ մի կերպ չի բարելավի նրանց լիբիդոն: Գոթլիբի գործընկերները եւս նկատել են, որ կնոջ սեռական ցանկությունն իր ամուսնու հանդեպ ոչ մի կերպ կախված չէ այն բանից, թե որքան տնային գործ է անում ամուսինը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ առավել երջանիկ են այն ընտանիքները, որոնցում տղամադիկ տնային գործերից անում են ավելի «տղամարդկային» աշխատանքը, իսկ կանայք՝ ավելի  «կանացի»: Այդպիսի ընտանիքներում սեքսը 17.5%-ով ավելի շատ է լինում, քան այն ընտանիքներում, որոնցում տղամարդիկ ընդհանրապես չեն օգնում իրենց կանանց:

Սակայն պրոֆեսոր Լինն Պրինց Կուկը՝ University of Bath-ից պնդում է, որ բոլոր գործերը կիսող զույգերը, այնուամենայնիվ, ավելի երջանիկ են եւ հազվադեպ են  բաժանվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել