• Latest news

Աղտոտված օդը մեծացնում է աուտիզմի ռիսկը

19 փետրվարի, 2014  20:21

Աղտոտված օդի մշտական ազդեցությունը կարող է հանգեցնել ուղեղի փորոքների լայնացման, ցույց են տվել մկների վրա կատարված փորձերը: Իսկ դա նյարդային համակարգի խախտումների, մասնավորապես, շիզոֆրենիայի եւ աուտիզմի առանձնահատկություններից մեկն է: Հետազոտության արդյունքները Չիկագոյում տեղի ունեցած ամենամյա հանդիպման ժամանակ ներկայացրել են Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի (AAAS) հետազոտողները:

Փորձագիտական հանձնաժողովի կազմակերպիչ բժիշկ Դեբորա Քորի-Սլեխտայի խոսքով՝ օդի աղտոտվածությունը տարբեր մետաղների եւ գազերի խառնուրդ է, որը հաճախ կազմված է լինում տարբեր չափերի բազմաթիվ տարրերից: Առավել մեծ տարրերը, որպես կանոն, վտանգավոր չեն օրգանիզմի համար, քանի որ դրանք դուրս են գալիս հազի հետ, իսկ ամենափոքրները, մասնագետների խոսքով, ավելի մեծ վտանգ են ներկայացնում:

«Բանն այն է, որ դրանք ներթափանցում են թոքեր, այնտեղից էլ ընկնում արյան մեջ»,- FoxNews.com-ին տված հարցազրույցում ասել է Քորի-Սլեխտան, ով դասավանդում է Ռոչեսթերի համալսարանի բժշկական դպրոցի էկոլոգիայի ֆակուլտետում:

Նա ասել է, որ աղտոտվածության խնդրին պատահաբար բախվել է այն բանից հետո, երբ գործընկերները նրան աղտոտված օդի ազդեցությանը ենթարկված մկների ուղեղներ են ուղարկել:

Հետազոտողները պարզել են, որ դրանք բոլորը որեւէ կերպ վնասված են եղել, բայց ամենաշատը՝ գլխուղեղի կողային փորոքները: Սովորաբար այդ փորոքների վնասվելու դեպքում կենտրոնական նյարդային համակարգն ամբողջությամբ չի զարգանում:

Փորոքային մեգալիան՝ փորոքների լայնացումը, եւս կապված է ուղեղի մի շարք հիվանդությունների հետ, ինչպիսիք են՝ երկբեւեռ խանգարումը եւ Ալցհեյմերի հիվանդությունը, ինչպես նաեւ երեխաների մի շարք ի ծնե թերությունների հետ: Քորի-Սլեխտան նշել է, որ այդ վնասվածքները եղել են հիմնականում կրծողների արուների դեպքում, սա հատկապես հետաքրքիր բացահայտում է՝ հաշվի առնելով, որ եւ՛ աուտիզմով, եւ՛ շիզոֆրենիայով հիմնականում տղամարդիկ են տառապում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել