• Latest news

Հնգյակով հղի կինն օրական 6000 կկալ է ուտում (ֆոտո)

26 հունվարի, 2016  19:56

26-ամյա Քիմ Տուչչին այժմ հղիության 29-րդ շաբաթում է եւ ստիպված է օրական 6000 կկալ օգտագործել` երեք անգամ շատ, քան միջին վիճակագրական կինը: Քիմի հղիությունը սովորական չէ. նա կրծքի տակ 5 երեխայի է կրում:

Քիմը, որն արդեն երկու դուստր ունի, հղիացել է բնական եղանակով եւ ծայրաստիճան զարմացել է` իմանալով, որ ոչ թե մեկ եւ ոչ էլ նույնիսկ երկու, այլ… հինգ երեխայի է սպասում` չորս աղջիկ եւ մեկ տղա:

Սկզբում բժիշկները կարծում էին, թե Քիմը երկվորյակ կունենա, եւ նա շատ էր ուրախացել այդ լուրից: Սակայն գերձայնային հետազոտության հաջորդ պրոցեդուրայի ընթացքում մասնագետները հինգ սրտի խփոց լսեցին, իսկ դրանից հետո կարողացան էկրանին հինգ երեխա տեսնել: Զարմացած Քիմն անմիջախես կանչեց ամուսնուն, որը, կաբինետ մտնելով, չհավատաց իր լսած լուրին: Բայց հետո ոգեւորված ասաց. «Գլուխ կհանենք»:

Այժմ Քիմը ստիպված է սննդի հսկայական քանակություն ուտել, որպեսզի բոլոր հինգ երեխան կարողանան ստանալ իրենց զարգացման համար անհրաժեշտ սննդանյութերը: Բացի այդ, Քիմին բավականին դժվար է քայլելը. նրան տանջում են ցավերը, սրտխառնոցը, իսկ գիշերները նա ստիպված է լինում 12 անգամ զուգարան գնալ: Այդ եւ այլ բարդությունների մասին, որոնց նա ստիպված է եղել բախվել, Քիմը գրում է իր առցանց բլոգում, որն արդեն 123 000 բաժանորդ ունի:

«Ամեն օր ինձ ավելի դժվար է դիմանալ ցավին. ամբողջ մարմինս ցավում է, իսկ քնելն ինձ համար շատ ցավոտ է, խոստովանել է Քիմը: Նույնիսկ բարձերը չեն կարող  նորմալ պահել իմ փորն ու թիկունքը: Երբեմն դա ինձ այնքան է վշտացնում, որ ուզում եմ ուղղակի ձեռքերս ծալել ու հանձնվել: Մարմնիս վրա հսկայական քանակությամբ ձգված տեղեր են հայտնվել, շատ դժվար է հաշտվել մարմնիդ նման փոփոխությունների հետ: Ճիշտ է, իմ ամուսինն ինձ երբեմն հիշեցնում է, որ ես այդ  ձգված տեղերը պիտի հպարտությամբ  «կրեմ», չէ՞ որ դրանք ցույց են տալիս, թե իմ մարմինն ինչի է ընդունակ»:

Լուսանկարիչ Էրին Էլիզբեթը Քիմի համար ֆոտոսեսիա է կազմակերպել, երբ նա հղիության  24-րդ շաբաթում էր: Այդ լուսանկարները (որոնցից մի քանիսը ստորեւ ներկայացված են) մեծ ուշադրության են արժանացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել