• Latest news

3D-տպիչը վիրաբույժներին օգնել է վերականգնել երեխայի գանգը

22 փետրվարի, 2014  17:36

Գաբրիել Դելա Կրուզը ծնվել է օգոստոսին, սկզբում թվացել է, որ նրա հետ ամեն բան կարգին է եղել: Սակայն արդեն մեկ շաբաթ հետո ծնողները նկատել են, որ երեխայի ճակատի հետ ինչ-որ բան այն չէ:

«Մենք նկատեցինք, որ նրա հետ ինչ-որ բան այն չէ»,- FoxNews.com-ի հետ զրույցում պատմել է երեխայի հայրը՝ Մանուել Դելա Կրուզը:

Անհանգստանալով երեխայի  առողջության համար՝ ծնողները Գաբրիելին տարել են մանկաբույժի մոտ, որն ախտորոշել է միակողմանի կորոնար սինոսթոզ, որը հայտնի է նաեւ որպես դիմային պլագիոցեֆալիա: Այս հիվանդությամբ տառապող երեխաների աճի աճառային սկավառակը գանգի մի մասում ժամանակից շուտ է զարգանում, ինչի հետեւանքով ճակատն անհամաչափ է դառնում:

Միակողմանի կորոնար սինոսթոզը գործնականում ոչ մի կերպ չի անդրադառնում երեխայի առողջության վրա եւ առաջացնում է միայն կոսմետիկ խնդիրներ, սակայն շատ ծնողներ, իմանալով այս ախտորոշման մասին, դիմում են վերականգնողական վիրաբույժների: Սակայն Գաբրիելը դեռ շատ փոքր է եղել նման վիրահատության համար: Այդ ժամանակ Սթոունի Բրուքի համալսարանի բժիշկները որոշել են վիրահատության լրիվ նոր ձեւ փորձել, որի ժամանակ երեխան շատ ավելի քիչ ժամանակ կանցկացներ վիրահատարանում:

Սերտորեն համագործակցելով Կոլորադո նահանգի Գոլդեն քաղաքում գտնվող Medical Modeling ընկերության հետ՝ բժիշկ Մայքլ Էգնորը եւ բժիշկ Էլիոթ Դյուբուան նախապես ծրագրել են ամբողջ վիրահատությունը: Բացի դրանից՝ ընկերությունը ստեղծել է Գաբրիելի գանգի 3D մոդելները վիրահատությունից առաջ եւ հետո, որպեսզի վիրաբույժները ստույգ իմանային, թե ինչ տեսք պետք է ունենա գանգը վիրահատությունից հետո:

Էգնորն ու Դյուբուան 3D մոդելներն օգտագործել են վիրահատության ժամանակ, եւ նրանց խոսքով՝ դա զգալիորեն կրճատել է վիրահատության տեւողությունը, իսկ Գաբրիելն անզգայացման վիճակում մնացել է ավելի քիչ, քան սովորական վիրահատության դեպքում: Ուստի բժիշկները հույս ունեն, որ ապագայում այս փորձը կկիրառեն այլ վիրաբույժներ եւս:

Ինչ վերաբերում է փոքրիկ Գաբրիելին՝ նա առայժմ պետք է հատուկ սաղավարտ կրի, որը կուղղի նրա ճակատի ձեւը: Հոր խոսքով՝ նա իրեն շատ լավ է զգում, իսկ ճակատը նախկինի պես դուրս չի ցցվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել