• Latest news

Երեւանում մեկնարկել է դեղերի կողմնակի ազդեցության դիտարկման համակարգի մասին դասընթացը

26 փետրվարի, 2016  13:10

Փետրվարի 19-ին Երեւանում մեկնարկեց դեղերի կողմնակի ազդեցության դիտարկման համակարգի վերաբերյալ երկամսյա դասընթացը մայրաքաղաքի պոլիկլինիկաների բժիշկների համար:

Ծրագիրը համատեղ նախաձեռնել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվ. դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը» եւ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվ. առողջապահության ազգային ինստիտուտը»: Դասընթացին մասնակցելու են Երեւանի 23 պոլիկլինիկաների բժիշկները:

Դասընթացի նպատակն է մասնագետներին իրազեկել դեղերի կողմնակի ազդեցության դիտարկում իրականացնելու համար գրանցման քարտ-հայտագիր լրացնելու սկզբունքների մասին, ինչպես նաեւ ներկայացնել օրենքով սահմանված պահանջները:

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` բուժկանխարգելիչ հիմնարկները, դեղատները եւ դեղերի իրացմամբ ու կիրառմամբ զբաղվող հիմնարկները եւ կազմակերպությունները պարտավոր են կառավարության լիազորած մարմնին անհապաղ տեղեկացնել դեղերի անհայտ կողմնակի ազդեցության բոլոր դեպքերի մասին:

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Հայաստանում դեղերի կողմնակի ազդեցությունների մշտական դիտարկումն իրականացնում է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվ. դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է