• Latest news

Պարերը նվազեցնում են սրտի հիվանդություններից մահանալու ռիսկը

3 մարտի, 2016  19:18

40 տարեկանից մեծ մարդիկ, որոնք պարով են զբաղվում, երկու անգամ պակաս են ենթակա սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու վտանգին, պնդում են Արեւմտյան Սիդնեյի համալսարանի եւ Սիդնեյի համալսարանի հետազոտողները:  

Գիտնականները տվյալներ են ուսումնասիրել Մեծ Բրիտանիայի 48 390 բնակչի վերաբերյալ, որոնք ի սկզբանե սիրտ-անոթային խնդիրներ չեն ունեցել: Նրանց դիտարկել են մոտ  10 տարի: Մասնագետներին հետաքրքրում էր այն, թե ֆիզիկական վարժություններն ինչպես են ազդում մասնակիցների առողջության վրա: 

Արդյունքում պարզվել է, որ պարերով զբաղված մարդկանց մոտ սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու վտանգը նվազել է 49 տոկոսով նրանց համեմատ, որոնք դրանով չեն զբաղվել: Ընդ որում դեր չի խաղացել, թե մասնակիցները ճշգրիտ ինչ պարերով են զբաղվել, կարեւորը, որը պարապմունքները բավականաչափ ինտենսիվ լինեին:

Գիտնականների կարծիքով, առողջության վրա դրականորեն է ազդում ոչ միայն ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը, այլեւ օգտակար այլ գործոններ: Երեւում է` պարողներն  ընդհանրապես առանձնանում են կանոնավոր ակտիվության սովորույթով: Բացի այդ, կարեւոր է նաեւ պարի ընթացքում սոցիալական փոխազդեցության դերը: Նման ժամանցը շատ լավ հանում է սթրեսը եւ նպաստում է սրտի առողջությանը: Պարզվում է` պարերը նույնիսկ արագ քայլքից ավելի օգտակար են: 

Հետազոտության արդյունքները հրապարակվել են  American Journal of Preventive Medicine պարբերականում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել