• Latest news

Հայաստանցիների 87 տոկոսը կողմ է հանրային վայրերում ծխելն արգելելուն. NEWS.am Medicine-ի հարցումը

30 մարտի, 2016  19:41

Հայաստանի բնակիչների 87 տոկոսը դրական է վերաբերվում հանրային վայրերում եւ տարածքներում ծխելն արգելելուն, ցույց է տվել  NEWS.am Medicine-ի խմբագրության անցկացրած հարցումը:

Հարցվածների 58 տոկոսը, պատասխանելով այն հարցին, թե ինքն ինչպես է վերաբերվում Հայաստանի հանրային վայրերում ծխելու արգելքին, պատասխանել է` «Լավ: Վաղուց ժամանակն էր անելու դա: Չի կարելի, որ ծխողները թունավորեն օդն ու շրջապատի մարդկանց»: Հարցվածների եվս  29 տոկոսը նշել է, որ արգելքին լավ կվերաբերվեն, սակայն ցանկալի է, որ ծխողների համար հատուկ տեղեր առանձնացված լինեն, որտեղ նրանք կկարողանան ծխել: 

Մասնակիցների ընդամենը 8 տոկոսն է պատասխանել, որ իր կարծիքով չի կարելի արգելել հանրային վայրերում ծխելը եւ ծխողները պիտի հնարավորություն ունենան ծխելու, որտեղ ցանկանում են: Պատասխանողների եւս 6 տոկոսը նշել է, որ իրենց համար մեկ է` արդյոք Հայաստանում ծխելու արգելք կմտցվի: 

Հարցմանն ընդհանուր առմամբ 452 մարդ է մասնակցել:

Հիշեցնենք, որ Հայաստանում, առկա տվյալների համաձայն, 16 տարեկանից մեծ տղամարդկանց շրջանում ծխողների ցուցանիշը 50 տոկոս է կազմում, այսինքն` ծխում է ամեն երկրորդ տղամարդը: Ընդ որում, նրանք ազատ ծխում են հանրային վայրերում` շրջապատի մարդկանց, որոնց թվում նաեւ հղի կանայք եւ երեխաներ կան, ենթարկելով ծխախոտի ծխի վնասակար ազդեցությանը: 

Հետաքրքիր է, որ տղամարդկանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակը թոքերի քաղցկեղն է: Քաղցկեղի այդ տեսակից մահացության ցուցանիշը եւս շատ բարձր է: Ինչպես վերջերս նշել էր Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, քաղցկեղի այդ տեսակի նույնիսկ վաղ ախտորոշումն առանձնապես չի ազդում բուժման արդյունքների եւ կանխատեսումների վրա, այդ պատճառով այդքան կարեւոր է կանխարգելել նրա զարգացումը, այսինքն պայքարել երկրում ծխելու տարածվածության դեմ: 

Ծխելը նաեւ մի շարք այլ հիվանդություններ է առաջ բերում, մինչդեռ պասիվ ծխելը բարձրացնում է կանանց անպտղության, ինչպես նաեւ օստեոպորոզի եւ մի շարք այլ հիվանդությունների ռիսկը: Երեխաների մոտ պասիվ ծխելը ասթմայի, բրոնխիտի եւ շատ այլ հիվանդությունների զարգացման ռիսկ է ստեղծում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել