10:29 2 դեկտեմբերի, 2013Ալկոհոլը սովորական բան է տոների ժամանակ: Բայց եթե դուք դեղ եք ընդունում, անվտանգ է արդյո՞ք խմել մեկ կամ երկու բաժակ, թե ավելի լավ է ձեռնպահ մնալ:
Որոշ դեպքերում շատ վտանգավոր է խառնել ալկոհոլը դեղորայքի հետ:
Օրինակ ալկոհոլի օգտագործումը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը բերում է դիաբետի վատ վերահսկման:
Ծեր մարդկանց հատկապես վտանգավոր է խառնել ալկոհոլը դեղորայքի հետ, քանի որ նրանք հաճախ ավելի շատ դեղորայք են խմում, եւ ավելի ընկալունակ են դեղորայքի հանդեպ մտավոր եւ շարժողական մակարդակներում, ինչը կարող է անկումների եւ վնասվածքների բերել, հաղորդում է Fox News-ը։
Իմանալով, թե ութ դեղերից որոնք է վտանգավոր խառնել ալկոհոլի հետ, եւ ինչպիսի կողմնակի ազդեցություններ կարող են լինել, դուք կկարողանաք առողջ եւ հաճելի տոնական օրեր անցկացնել:
Հակադեպրեսանտներ
Հակադեպրեսանտների դեպքում խնդիրն այն է, որ երկուսն էլ ՝ եւ՛ դեղերը, եւ՛ ալկոհոլը ընկճում են կենտրոնական նյարդային համակարգը՝ ազդելով ուղեղի վրա եւ նվազեցնելով մտածողությունը եւ կենտրոնացվածությունը: Այս կոմբինացիան կարող է առաջացնել քնկոտություն, դատողության ունակության, կողմնորոշման եւ ռեակցիայի վատացում:
Հակաբեղմնավորիչ միջոցներ
Այն պարագայում, որ ալկոհոլը չի նվազեցոնւմ հակաբեղմնավորիչ միջոցների էֆեկտիվությունը, խմիչքը կարող է բացասական հետեւանքներ ունենալ կանանց համար, ասաց Ֆիլադելֆիայի դեղագործական քոլեջի կլինիկական դեղագործության ամբիոնի դոցենտ Սթեյսի Էլդերը: Եթե նա խմի, ապա կարող է մոռանալ պաշտպանության մասին կամ ասել զուգընկերոջը, որպեսզի նա պահպանակ հագնի:
Սրտի եւ ճնշման համար դեղորայք
Ալկոհոլը կարող է նվազեցնել բետա-պաշարիչների ազդեցությունը, դեղերի, որոնք ընդունում են սրտի կաթված տարած մարդիկ կամ նրանք, ովքեր բուժվում են սրտային անբավարարության, կրծքավանդակում ցավերի եւ սրտի ոչ նորմալ ռիթմի կապակցությամբ: Այդ պատճառով բետա- պաշարիչներ ընդունող մարդիկ պետք է չխմեն:
Նրանց մոտ, ովքեր անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչներ (ԱՊՖ) են խմում գերճնշման դեմ պայքարի կամ սրտի կաթվածի եւ ինսուլտի բուժման համար, ալկոհոլը կարող է ճնշման շատ կտրուկ անկում առաջացնել, ասաց Էլդերը: Քանի որ ալկոհոլը խորացնում է արյան ճնշման իջեցման հետեւանքները, ԱՊՖ պաշարիչներ խմող մարդկանց ավելի լավ է ալկոհոլ չօգտագործել վերջիններիս ընդունման ժամանակ, ասաց Էլդերը:
Խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղորայք
Չափավոր քանակությամբ խմիչքը՝ օրական մեկ բաշակ կնոջ, երկուսը՝ տղամարդու համար:
Շաքարի դեմ դեղորայք
Դիաբետով տառապող մարդիկ պետք է իմանան, որ ալկոհոլը կարող է արյան մեջ շաքարի ցածր մակարդակ առաջացնել ոչ միայն ալկոհոլի ընդունումից անմիջապես հետո, այլ նաեւ ալկոհոլի ընդունումից մինչեւ 24 ժամ հետո, ասաց Էլդերը: Այդ պատճառով խմելուց առաջ պետք է ինչ-որ բան ուտել, արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար:
Շաքարի դեմ որոշ դեղեր լավ չէ խառնել ալկոհոլի հետ, քանի որ դրանք նվազեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը, եւ դա կարող է վտանգավոր կողմնակի ազդեցությունների բերել: Այդպիսի դեղերից մեկն է Մետֆորմինը:
Ստամոքսկերակրափողային ռեֆլյուքսի եւ խոցերի ժամանակ կիրառվող դեղորայք
Ինչպես ասաց Էլդերը, կարելի է մեկ բաժակ խմել, բայց եթե դուք այրոցք ունեք, ապա ավելի մեծ չափաբաժինները կարող են թուլացնել ստամոքսի եւ կերակրափողի միջեւ եղած մկանները ՝ մեծացնելով թթվային ռեֆլյուքսը:
Ալկոհոլը կարող է գրգռել եւ քայքայել ստամոքսի եւ կերակրափողի լորձաթաղանթը, ինչպես նաեւ ավելացնել ստամոքսահյութի քանակությունը՝ վատացնելով թթվային ռեֆլյուքսը, ինչպես նաեւ խոցի ախտանիշները:
Ցավազրկողներ
Կարելի է խմել քիչ քանակությամբ
Խմել խորհուրդ չի տրվում դեղատոմսով տրվող ցավազրկողների ընդունման ժամանակ, այդ թվում օպիոիդների ինչպես օրինակ ՝ Վիկոդին եւ ՕքսիԿոնտին:
Ալկոհոլը կարող է ուժեղացնել այս դեղերի կողմնակի սեդատիվ /հանգստացնող/ ազդեցոթյունները, դրանով իսկ ավելացնելով հոգնածությունն ու նվազեցնելով զարկերակային ճնշումը:Ալկոհոլի եւ թմրաբեր ցավազրկողների օգտագործումը նույնպես կարող է հանգեցնել մտածողության եւ մոտորիկայի /շարժումների/ խանգարումների եւ շնչառության հետ խնդիրների:
Անքնության դեմ հաբեր
Եթե դուք քնաբեր եք ընդունում, որպես կանոն, խորհուրդ է տրվում հեռու մնալ ալկոհոլից, ասաց Դանիա Քատոն, գործող դեղագործ եւ բժշկական ծառայությյունների հետազոտման բնագավառում դոկտորանտ Բրաունի համալսարանից, Պրովիդենս, Ռոդ Աիլենդ:
Ալկոհոլը կարող է ուժեղացնել դեղորայքի սեդատիվ ազդեցությունը, ճնշում է ուղեղի որոշ հատվածների վրա՝ առաջացնելով ուժեղ քնկոտություն եւ գլխապտույտ , ինչը կարող է մեծացնել անկումների, վնասվածքների եւ ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկը: