Ինչո՞վ կարող են վտանգավոր լինել առիթմիայի դեմ օգտագործվող դեղամիջոցները

12:29   23 հունիսի, 2022

Հեռուստահաղորդավար եւ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը «Ամենագլխավորի մասին» ծրագրի եթերում նշել է առիթմիայի դեմ օգտագործվող դեղերի վտանգավորության մասին, գրել է «Московский комсомолец»-ը։

Նա նշել է, որ հիվանդությունն էլ ավելի կխորացնի դրանց ոչ ճիշտ չափաբաժինը։

«Այն դեպքում, երբ առիթմիան վտանգավոր չէ մարդու համար, այլ պարզապես նրան անհարմարություններ է պատճառում, նման դեպքերում մենք ասում ենք. ավելի լավ է դեղեր մի տվեք նրան»,- ավելացրել է Մյասնիկովը։

Մասնագետը նշել է, որ դեղերը պետք է ընդունել, եթե մարդուն մշտապես անհանգստացնում է սրտի անկանոն ռիթմը։ Եթե այդ ռիթմը չի անհանգստացնում, ապա հաբեր խմել պետք չէ, քանի որ դրանք կարող են վատացնել հիվանդության ընթացքը։



© NEWS.am Medicine