Twitter-ի միկրոբլոգերի ծառայությունը ոչ միայն յուրաքանչյուր օր տեղեկացնում է օգտատերեին հայտնիների կյանքի եւ աշխարհի նորությունների մասին, այլ նաեւ կարող է կանգնել բժշկական ծառայությունների կողքին,ինչպես պնդում են Սան Դիեգոյի համալսարանի գիտնականները: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը  որոշակի բառերով թվիթերի եւ հեշտեգերի վերլուծությունը օգնում է բժիշկներին տեղայնացնել սեզոնային գրիպի բռնկումները, եւ նախօրոք պատրաստվել դրանց:

Հետազոտության շրջանակներում Սան Դիեգոյի պետական համալսարանի գիտնականների թիմերը վերլուծեցին ԱՄՆ-ի տասը քաղաքների բնակիչների մոտ 170 հազար թվիթ, որոնք նրանք հրապարակել էին կես տարվա ընթացքում եւ որոնք պարունակում էին «գրիպ» կամ «ինֆլուենցա»  գաղտնի բառերը: Պարզվեց, որ  քաղաքում գրիպի համաճարակի 11 դեպքերից տասն ուղեկցվել են սոցցանցերում բռնկված «գրիպային» ակտիվությամբ: Բացի դրանից, հինգ դեպքում Twitter-ի միջոցով հնարավոր եղավ կանխատեսել եւ կանխարգելել հիվանդության տարածումը, իսկ Սիեթլում, Սան Դիեգոյում, Ֆորո-Ուորթում եւ  Ջեքսոնվիլում Twitter-ի ծառայությունը գրանցեց գրիպի համաճարակը մինչեւ բժշկական ծառայությունների օրինական տեղեկացումը:

Ինչպես պնդում է խմբի ղեկավար, աշխարհագրության պրոֆեսոր Մինգ Սյան Ցուն, այսօր սոցցանցերը  գրիպի համաճարակի եւ այլ վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի նոր  խոսքն են:

ԱՄՆ-ում Citrix թվային ընկերությունը կայք ստեղծեց, որպեսզի հետազոտի, թե ինչպե՞ս է ազդում գրիպի համաճարակը վիրուսի տարածման, աշխատանքային պրոցեսի եւ աշխատանքի հաճախելության վրա: Այստեղ բերված տվյալների համաձայն «վատ ինքնազգացողություն» (lurgy) բառը գերակշռում է Twitter-ի հեշտեգերի թոփում, քանի որ աշխատասերները չեն սիրում տանը նստել հիվանդության ժամանակ, այլ ամբողջ ընթացքը տանում են ոտքի վրա՝ գալով գրասենյակ եւ այնտեղ վարակելով բոլորին: