1) Անոթային աստղեր
Եթե արյունատար անոթների փականները թուլանում են (կամ տարիքի, կամ գենային նախատրամադրվածության պատճառով) եւ ի վիճակի չեն արդյունավետ կերպով արյունը նորից սիրտ մղել, «արյունը հավաքվում է եւ դրա հետեւանքով երակները լայնանում են», ասում է բժիշկ Ռոբերտ Մինը Weill Cornell բժշկական քոլեջի ճառագայթաբանության ամբիոնից՝ Նու Յորք, ԱՄՆ: Այդ պատճառով մաշկի մակերեւույթի վրա մազանոթները երեւում են փոքր կարմիր ալիքների նման, ամենից հաճախ՝ ոտքերի վրա: Հենց դրանք են անոթային աստղերը, հայտնում է Fox News-ը:
Սկլերոթերապիա՝ փոքր ասեղի օգնությամբ անոթի մեջ հատուկ դեղամիջոց է ներմուծվում, որը կպչուն է դարձնում դրա պատերը, հետո լուծվում է, ասում է մաշկաբան Ֆրեդերիկ Բրանդտը:
Անոթային լազեր՝ «Երակների ներսում արյունը կլանում է լազերային ալիքները եւ տաքանում է, իսկ ջերմությունը նեղացնում է երակները»,- ասում է Սան Ֆրանցիսկոյի Քալիֆորնիայի համալսարանի մաշկաբանության կլինիկական պրոֆեսոր Ռիչարդ Գ. Գլոգաուն:
2) Մաշկի լայնացում
Երբ մաշկը չափազանց արագ լայնանում է, դա կարող է լինել արագ գիրանալու հետեւանքով, օրինակ՝ հղիության ժամանակ, կամ դեռահասության տարիքում, մաշկի կոլագենի եւ էլաստինի հյուսվածքները քանդվում են, ասում է պրոֆեսոր Գլոգաուն:
Սրա հետեւանքով՝ մաշկի վրա սպի է առաջանում:
Լազեր ներկանյութերի հիման վրա՝ այդ լազերի լույսը պիգմենտը կլանում է վնասված մասում: Լազերը տաքացնում է արյունատար անոթները եւ անոթների պատերը բարակում են, ուստի այդ նշանները մաշկի վրա այնքան էլ չեն երեւում:
Էկսիմերային լազեր՝ ճառագայթը «մեծացնում է պիգմենտի արտադրողականությունը, ուստի վերջում արծաթագույն կամ սպիտակ գծերը դառնում են մնացած մաշկի գույնի», ասում է Գոլդբերդը:
Ինչը չի օգնում՝ Լայնացման դեմ քսուկները, որոնց վրա գրված է, որ վերականգնում են կոլագենը, բայց իրականում դա այդպես չէ:
3) Ցելյուլիտ
Ի տարեբերություն շատերի կարծիքի՝ ցելյուլիտը ոչ ավելին է, քան սովորական ճարպ: Ավելորդ քաշ ունեցող մարդիկ ավելի հակված են ցելյուլիտ ունենալու, բայց այն նույնիսկ նիհարների մոտ է լինում:
Էնդերմոլոգիա՝ տեխնիկայի էությունը մաշկի վրայի վակուումային ներծծող խողովակն է: Մաշկի տակի զոլերը ժամանակավորապես են ձգվում, բայց բուժումը պետք է կրկնել 8 շաբաթը մեկ:
Հակացելյուլիտային քսուկներ եւ գելեր՝ շատ կարճ ժամանակով ցելյուլիտի դեմ քսուկներն ու գելերը կարող են վերացնել տգեղ հետքերը: Այդ միջոցները կոֆեին են պարունակում, որը հարթեցնում է մաշկը, իսկ պոլիմերները դրա վրա բարակ շերտ են գոյացնում՝ ձգելով այն:
5) Սպիներ
Երբ վերքից հետո մաշկն ապաքինվում է, չափազանց շատ կոլագեն է արտադրում, այդտեղից էլ ձեւավորվում են սպիները: Սպիները վերացնել գրեթե անհնար է, բայց հնարավոր է դրանք նվազագույնի հասցնել:
Սիլիկոնային մթերքներ՝ սպիի վրա սիլիկոն կամ Scar Fade քսուկ է քսվում (վերքի լավանալուց հետո), որը պետք է ամեն օր քսել:
Ֆրակցիոն լազեր՝ Լազերն ուղղվում է մաշկի վրա՝ հարթեցնելով արտաքին մակերեւույթը եւ մեծացնելով ներքին շերտերում կոլագենի արտադրությունը: Մի քանի անգամից հետո սպին ավելի քիչ նկատելի կլինի:
Ինչը չի օգնում՝ Վիտամին Е պարունակող յուղով շփելը:






