Երբ հիվանդը միանգամից մի քանի հզոր դեղ է ընդունում, դրանցից մի քանիսը անցանկալի էֆեկտներ կարող են ունենալ: Ինչպես հաղորդում է բժիշկ Էլլեն Կամին Newsmax Health-ին՝տարեկան ավելի քան 1մլն. մարդ է հոսպիտալացվում դեղորայքի կողմնակի ազդեցությունների հետեւանքով: Ահա դեղորայքի ընդունման մի քանի տարածված սխալներ, որոնք կարող են վնաս հասցնել Ձեր առողջությանը.
1.Սխալ չափաբաժինը
Դեղորայքը տարբեր եղանակներով է ազդում երեխաների եւ մեծահասակների վրա: Մանկական դեղեր նշանակելիս հաշվի են առնում երեխայի քաշը: Անհրաժեշտ է իմանալ երեխայի ճիշտ քաշը, որպեսզի ճիշտ դեղորայք նշանակել:
2.Սխալ չափումները
Չպետք է օգտագործել խոհանոցային պարագաներ՝ թեյի կամ ճաշի գդալներ՝ հեղուկ դեղորայքի չափաբաժինը որոշելու համար: Սովորաբար դեղորայքի փաթեթավորումը իր մեջ պարունակում է չափման գդալիկներ, բաժակներ եւ կաթոցիկներ, հենց որոնցով էլ պետք է չափել: Հակառակ դեպքում սխալ չափաբաժին կարող եք ընտրել, ասում է բժիշկ Կամին:
3.Հրահանգներին չծանոթանալը
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդկանց 54%-ը ուշադրություն չի դարձնում հրահանգներին: Եթե Ձեր չկարդալու պատճառը վատ տեսողությունն է, այդ դեպքում հարցրե՛ք Ձեր բժիշկին կամ դեղագործին:
4. Դեղի փոխազդեցության նախազգուշացումների անտեսումը
Ճիշտ բուժում նշանակելու համար բժիշկը պետք է տեղյակ լինի բոլոր այն պրեպարատների եւ կենսաակտիվ սննդային հավելումների մասին, որոնք Դուք ընդունում եք: Որոշ դեղեր փոխազդում են անգամ սննդի եւ ալկոհոլի հետ, դրա համար խնդրե՛ք Ձեր բժիշկին կամ դեղագործին մանրամասն բացատրել, թե երբ, քանի անգամ եւ ինչպես ընդունել դեղը:
5.Բուժումը կիսատ թողնելը
Որոշ պրեպարատներ, ինչպես օրինակ հակաբիոտիկները, արդյունավետ չեն կարող լինել, եթե ամբողջական բուժումը չստանաք: Բուժումը կտրուկ դադարեցնելու պատճառով հակաբիոտիկները կարող են լուրջ կողմնային բարդություններ առաջացնել: Օրինակ գլաուկոմայի ամբողջական բուժումը չստանալը ազդում է աչքի նյարդային թելերի վրա եւ անգամ կարող է հանգել կուրության:
6. Կուրորեն բժշկի նշանակումներին ենթարկվելը
Բժիշկներն անսխալ չեն: Նրաք էլ են մարդիկ, եւ նրանք էլ կարող են սխալվել:
Նորից ու նորից ստուգե՛ք Ձեր նշանակումները: Դեղագործները նույնպես կարող են սխալվել, ամեն դեպքում ավելի լավ կլինի, որ նախապատվությունը տաք բժիշկի նշանակումներին:






