ԱՄՆ-ում բժիշկները կարմրուկի վիրուսի շնորհիվ բուժել են հիվանդի՝ խորացված քաղցկեղը։ Մինեսոտա նահանգից 50-ամյա Սթեյսի Էրհոլցը տառապել է շատ ագրեսիվ միելոմայով՝ լեյկոզով, որը հիմնականում տեղակայվում է ոսկրածուծի մեջ։ Բուժման ավանդական մեթոդները, ինչպես նաեւ երկու ցողունային բջիջների փոխպատվաստումները ոչնչով չեն օգնել։ Չարորակ ուռուցքը տարածվել է ամբողջ մարմնով մեկ, նրանցից մեկն անգամ ձեւավորվել էր կնոջ գլխում եւ ճնշել ուղեղին։

Մինեսոտա նահանգի Ռոչեսթերում գտնվող Մայո կլինիկայի մասնագետները առաջարկել են Էրհոլցին մասնակցել բուժման մի նոր մեթոդի աննախադեպ փորձարկմանը։ Ստանալով նրա համաձայնությունը՝ բժիշկները նրան ներարկել են կարմրուկի հատուկ ձեւափոխված վիրուսի այնքան մեծ չափաբաժին, որ այն կբավականացներ 10 միլիոն մարդու պատվաստման համար։

Համաձայն հրապարակման, վիրահատությունը սկսելուց հինգ րոպե անց հիվանդի մոտ ուժեղ գլխացավ է առաջացել։ Երկու ժամ անց նրա մոտ դողէրոցք եւ փսխումներ են սկսվել եւ ջերմությունը բարձրացել է մինչեւ 40,5 աստիճան։ Բայց այս ճգնաժամային վիճակը անցել է, եւ երեք օր անց նա նկատել է, որ գլխի ուռուցքը սկսել է նվազել։ Հաջորդող մի քանի շաբաթների ընթացքում այս ուռուցքը լիովին անհետացել է։

Այժմ ինչպես ցույց են տվել հետազոությունները, հիվանդությունը գնտվում է լիարժեք ռեմիսիայի վիճակում։ Բուժող բժիշկ Սթիվեն Ռասսելը Mayo Clinic-իվ հայտնել է, որ Էրհոլցի մոտ միելոմա այլեւս չկա։

Փորձարկոմանը մասնակցել են երկու հիվանդ, բայց երկրորդ դեքում նույն արդյունավետությունը չի եղել։