Գիտնականներին վաղուց է հայտնի, որ մեկ բաժակ կանաչ թեյը կարող է «հալածել» որոշ տեսակի քաղցկեղային հիվանդություններ։ Լոս Անջելեսի կենսաբժշկական գիտությունների (LA BioMed) գիտահետեզոտական ինստիտուտի գիտնականները պարզել են, թե ինչպես է դա տեղի ունենում։
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը մոտակա քսան տարիներին դառնալու է երկրորդ ամենամահաբեր քաղցկեղային հիվանդությունր՝ զիջելով միայն թոքերի քաղցկեղին։ Ի տարբերություն քաղցկեղային հիվանդությունների ավելի տարածված տեսակների (օրինակ, կրծքագեղձի, մաշկի քաղցկեղ)՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը ավելի դժվար է ախտորոշվում, հաղորդում է Medical Daily-ին։
Հետազոտության հեղինակ եւ LA BioMed-ի գիտաշխատող Վայ-Նանգ Լին եւ իր խումբը պարզել են, որ EGCG-ն՝ կանաչ թեյի գլխավոր հակաօքսիդանտը, փոխում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղային բջիջների նյութափոխանակությունը՝ ազդելով քաղցկեղի հետ կապված LDHA ֆերմենտի արտահայտման վրա։ Բայց նրանք այնտեղ նաեւ հայտնաբերել են արգելակիչ ֆերմենտ՝ օքսամատ անվամբ, որը նույն կերպ է ազդել LDHA-ի վրա։ Հետեւաբար, EGCG եւ օքսամատը կրկնակի դեր ուենեն քաղցկեղային բջիջների առաջացումը կանխելու հարցում։






