Այս կամ այն հիվանդության դեմ կիրառվող հակաբիոտիկները մարնրէների՝ դրանց նկատմամբ բարձր դիմադրողականության պատճառով կամ կիսատ թողնված բուժման կուրսի արդյունքում կարող են ցանկալի արդյունքի չհանգեցնել: Բարեբախտաբար, Medicines Co դեղագործական ընկերության կողմից մշակված նոր հակաբիոտիկը՝ Օրբակտիվը, այլեւս ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչության հավանությանն է արժանացել եւ կարող է վերը նկարագրված դեպքերում միանգամյա կիրառմամբ բուժման արդյունավետ միջոց առաջարկել: Ընդ որում, Օրբակտիվի արդյունավետությունը նաեւ մի շարք վտանգավոր հիվանդությունների, այդ թվում՝ ստաֆիլակոկային վարակների եւ մեթիոնիլսուֆօքսիդային ռեդուկզտոզ Ա-ի անբավարարությամբ պայմանավորված բարդությունների դեպքում է հաստատվել, հաղորդում է Medical Daily-ն:

Որպես ջեներիկ վանկոմիցին դասակարգված այս դեղամիջոցը նաեւ մաշկային վարակների դեմ պայքարի արդյունավետ միջոց է համարվում: Այդուհանդերձ, Օրբակտիվն այնքանով է ինքնատիպ, որ ընդամենը մեկ՝ 1200 մգ բաղադրությամբ ներարկում է պահանջում: Նմանատիպ դեղամիջոցներ շուկային մինչ այժմ հայտնի չեն եղել: Ինքը՝ վանկոմիցինը 7-10 օր տեւողությամբ ներերակային ներարկում է պահանջում:

Օրբակտիվի բոլոր՝ 1959 հիվանդների շրջանում իրականացված կլինիկական փորձարկումները հաջող են անցել. դրանց ընթացքում, մասնավորապես, վանկոմիցինի նկատմամբ առավելությունն է ապացուցվել: Դեղամիջոցի կողմնակի ազդեցությունները առավելագույնը սրտխառնոցով, փսխումով, փորլուծությամբ եւ գլխացավով են սահմանափակվում: Միակ թերությունն այն է, որ արյունը նոսրացնող դեղամիջոցներից մեկի՝ վարֆարինի հետ համադրությամբ կիրառման դեպքում կարող է արյուհոսության վտանգ առաջացնել:

Ակնկալվում է, որ մինչեւ 2021թ.-ը դեղամիջոցի վաճառքների ծավալը կարող է 150 մլն. ԱՄՆ դոլարի հասնել: Միեւնույն ժամանակ, սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունը ներկայացնող փորձագետները հույս են հայտնել, որ Օրբակտիվը հակաբակտերիալ դեղամիջոցների հայտնաբերման նպատակով իրականացվող գիտահետազոտական աշխատանքների ավարտ չի նշմարի, քանի որ ոլորտը դեռեւս զարգացման կարիք է զգում: