Մարդիկ մեծ ջանքեր են գործադրում իրենց մաշկը երիտասարդ պահելու համար՝ դիմակների, քսուքների եւ շիճուկների միջոցով: Այժմ գիտնականները հայտնաբերել են մեր մաշկի տակ թաքնված միացություններ, որոնք ունեն երիտասարդացնող հատկություններ: Արյան մեջ մանրէների կողմից արտադրվող երեք մոլեկուլներ նվազեցնում են մարդու մաշկի բջիջների վնասը եւ բորբոքումը:

Արդյունքները, որոնք հրապարակվել են Ամերիկյան քիմիական ընկերության եւ Ամերիկյան ֆարմակոգնոզիայի ընկերության կողմից Natural Products ամսագրում, կարող են հանգեցնել ծերացող մաշկի բուժման նոր մեթոդների մշակման։

Գիտնականները քիչ բան գիտեն այն մասին, թե ինչպես են արյան մեջ մտնող մանրէների  կողմնակի մթերքներն (մետաբոլիտներ) ազդում մարդու առողջության վրա: Հատկապես հետաքրքիր է ինդոլային միացություններ կոչվող մետաբոլիտների դասը, որոնք ունեն երիտասարդացնող, հակաբորբոքային եւ հակամիկրոբային հատկություններ: 2015թ. արյան մեջ հայտնաբերվել է Paracoccus sanguinis անունով ինդոլային միացություններ արտադրող մանրէն։

Գիտնականներ Չունգ Սաբ Կիմը, Սալիմ Լին եւ նրանց գործընկերները հետաքրքրվել են P. sanguinis-ով եւ ուսումնասիրել դրա ինդոլ պարունակող մետաբոլիտները: Նրանք ուսումնասիրել են P. sanguinis-ը, քանի որ արյունից ստացված մանրէները հետազոտության համեմատաբար չուսումնասիրված ոլորտ են:

Թիմը երեք օր շարունակ աճեցրել է P. sanguinis-ի մեծ խմբաքանակ, ապա մշակել մանրէների կողմից արտադրված մետաբոլիտների խառնուրդը: Վերլուծական մեթոդների համադրությունը, ներառյալ սպեկտրոմետրիան, իզոտոպների պիտակավորումը եւ համակարգչային վերլուծությունը, թույլ են տվել թիմին այս խառնուրդից որոշել 12 առանձին ինդոլային մետաբոլիտների քիմիական կառուցվածքները, այդ թվում՝ վեցը, որոնք նախկինում երբեք չէին հայտնաբերվել: Այնուհետեւ Կիմը, Լին եւ գործընկերները հետազոտել են, թե արդյոք ինդոլի մետաբոլիտները կարող են մեղմել մարդու մաշկի ծերացման հետ կապված վնասակար գործընթացները։

Նրանք յուրաքանչյուր ինդոլ պարունակող հեղուկ լուծույթներ են կիրառել մարդու մաշկի վրա։ Փորձի սկսվելուց առաջ բջիջները մշակվել են ռեակտիվ թթվածնային տեսակների՝ բորբոքման եւ կոլագենի վնասման համար պատասխանատու միացությունների, բարձր մակարդակի առաջացման համար։

Փորձարկված 12 ինդոլներից երեքը, այդ թվում՝ երկու նոր հայտնաբերվածները, նվազեցրել են թթվածնի վնասակար ռեակտիվ տեսակների քանակը սթրեսի ենթարկված մարդու մաշկի բջիջներում՝ չմշակված բջիջների համեմատ։ Երեք մետաբոլիտներ նաեւ նվազեցրել են երկու բորբոքային սպիտակուցների եւ կոլագենը քայքայող սպիտակուցի մակարդակը։