«Շենգավիթ» բժշկական կենտրոնում կատարակտի շտկման հերթական վիրահատությունն է։ Բժիշկը մանրադիտակի կիրառմամբ հեռացնում է ախտահարված ոսպնյակն ու տեղադրում արհեստականը։ Այս դեպքն առանձնանում է նրանով, որ ոսպնյակի պղտորումից բացի առկա է նաև տեսողության շատ մեծ անկում։
«Բարդությունը նրա մեջ էր, որ պացիենտի մոտ, բացի այն, որ կար կատարակտ, կար նաև մինուս 30-ի կարգի կարճատեսություն», - ասում է ակնաբույժ Տիգրան Ղահրամանյանը։
Մանրամասները՝ տեսանայութում։





