Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության իշխանությունները հայտնել են երկրի հյուսիս-արևելքում Էբոլա տենդի համաճարակի հետագա տարածման մասին։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 196-ի, իսկ վարակման հաստատված դեպքերը դարձել են 837։
Վերջին հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հիվանդության 29 նոր դեպք և 4 մահ։ Վարակման բոլոր նոր դեպքերը հայտնաբերվել են Իտուրի նահանգում։ Հյուսիսային Կիվու և Հարավային Կիվու նահանգներում հիվանդության նոր դեպքեր չեն արձանագրվել։
Նախարարության գնահատմամբ՝ ներկայումս տարածված «Բունդիբուգիո» շտամից մահացությունը կազմում է մոտ 23,4%։ Միևնույն ժամանակ, 49 պացիենտի հաջողվել է ամբողջությամբ առողջանալ։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ԿԴՀ-ում և հարևան Ուգանդայում Էբոլայի բռնկումը ճանաչել էր առողջապահական ոլորտի արտակարգ իրավիճակ, որը վտանգ է ներկայացնում նաև այլ երկրների համար։ Կազմակերպությունը բարձր է գնահատում տարածաշրջանում վիրուսի հետագա տարածման հավանականությունը։






