Ձվարանների ռեցիդիվով կանայք, ովքեր քիմիոթերապիայից առաջ ստանում են դեցիտաբին դեղամիջոցը,  ավելի լավ են պայքարում քաղցկեղի դեմ, քան այն կանայք, ովքեր ստանում են միայն քիմիոթերապիա: Այսպիսինն են Cancer Immunology Research в Medical News Today ամսագրում հրապարակված նոր հետազոտության տվյալները:

Համաձայն հրապարակմանը, համակցված « քիմիոիմունոթերապիան» կարող է դառնալ ձվարանների քաղցկեղի բուժման նոր տարբերակ՝ հիվանդության, որը հաճախ մահվան ելք է ունենում։

Հետազոտությունը, որն իրականացվել էր Բուֆալոյի քաղցկեղի  Ռոսուելլ Պարք ինստիտուտի բժիշկ Կունլե Օդունսի գլխավորությամբ, ցույց է տվել, որ այս զուգակցումն բարձրացնում  է  իմունային համակարգի ունակությունը՝ ակտիվացնելու  NY-ESO-1 ուռուցքային հակագենը, որը քաղցկեղային բջիջներում առկա օտարածին սպիտակուց է:

Հետազստոությանը մասնակցել են ձվարանի էպիթելիալ քաղցկեղով  12 կին, ովքեր դրական տեղաժարշ  չէին  ունեցել  քիմիոթերապիայի մի քանի կուրսից հետո: Կանանց  դեցիտաբինի տարբեր դեղաչափեր են տվել, այնուհետեւ հետեւել, թե ինչպես է դեղամիջոցը  վերածրագրավորում NY-ESO-1  , եւ, հետեւաբար, առաջացնում  «հետպատվաստումային իմունիտետ»:

Քիմիոթերապեւտիկ դեղամիջոց Դոքսոռուբիցինը կանանց տվել են մեկ շաբաթ անց, իսկ իմունային համակարգը խթանող , իսկ NY-ESO-1-ից պատրաստված  քաղցկեղի դեմ պատվաստումը  արել են երկու շաբաթ անց:

Հետազոտության  ավարտին  կանանց կեսից ավելիի վիճակը  բարելավվել է, եւ նրանք  սպասվածից ավելի երկար են ապրել, տեղեկացնում է Newsmax Health-ը։