Մարդկանց մեծամասնությունը տառապում է H1N1 վիրուսով, որն այս տարի առավել տարածված գրիպի շտամն է: Ներկա պահին երեխաների համար առավել լավ դեղամիջոց Տամիֆլյուն ԱՄՆ-ում դեֆիցիտ է:
CBS News-ի բժշկական աշխատակից, բժիշկ Դեյվիդ Ագուսը «CBS This Morning»-ին ասել է, որ անցյալ տարվա պես լուրջ չէ, երբ հիվանդության պատճառով մահացել է 40,000 մարդ:
« Դեռ շատ ուշ չէ գրիպի դեմ պատվաստում ստանալու համար»,- ասել է Ագուսը: «Գրիպի պատվաստման համար սովորաբար պահանջվում է 10-14 օր՝ վիրուսը ուչնչացնելու եւ իմունային համակարգի ակտիվությունը բաձրացնելու համար։ Հիվանդացածների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները հաղորդում են, որ ամերիկացիների ընդամենը 40% է պատվաստվել գրիպի դեմ այս տարի:
«Դասական գրիպը սկսում է տենդից եւ ընդհանուր հոգնածությունից, բայց եթե ախտանիշները տեւում են երեք օրից ավելի, ապա դուք պետք է ձեր բժշկին դիմեք»,- ասել է Ագուսը: «Հնարավոր է ձեզ մոտ մանրէային վարակ է, կամ դա կարող է ինչ-լուրջ բան լինել»,- նշել է նա:






