Ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող եւ շագանակագեղձի քաղցկեղով տառապող տղամարդկանց մոտ հիվանդությունից մահանալու վտանգն ավելի մեծ է, քան համեմատաբար բարեկազմ տղամարդկանց մոտ: Այս մասին հայտնի է դարձել Kaiser Permanente-ի նոր հետազոտության արդյունքում:
Obesity Research & Clinical Practice ամսագրում հրապարակված եզրակացությունը ցույց է տալիս, որ շագանակագեղձի քաղցկեղ ախտորոշման ժամանակ մարդու քաշը նրա ապրելու համար կարեւոր պայման է: Հատկապես նրանց պարագայում, ում մոտ հիվանդության արագ զարգացող տեսակ է:
«Մենք բացահայտեցինք, որ շագանակագեղձի քաղցկեղի վիրահատական բուժում ստացած հիվանդների շրջանում ախտորոշման պահին արձանագրված քաշն ավելի սերտ կապ ունի հիվանդությունը հաղթահարելու հետ, քան ավելի վաղ հետազոտված այլ գործոններ»,- նշում է Հարավային Կալիֆորնիայում հետազոտության եւ գնահատման դեպարտամենտի առաջատար հեղինակ Ռեյնա Հակեն:
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հետեւել են Kaiser Permanente-ի՝ շագանակագեղձի քաղցկեղ ունեցող 751 վիրահատված հիվանդի: Newsmax Health-ի տեղեկացմամբ, հետազոտողներն ուսումնասիրել են հիվանդի քաշի եւ շագանակագեղձի քաղցկեղից մահացածության միջեւ կապը:
Արդյունքները ցույց են տվել, որ շագանակագեղձի քաղցկեցից մահացած տղամարդկանց 50%-ն ավելորդ քաշ է ունեցել:






