Ուելսի Քարդիֆի համալսարանի գիտնականները մշակում են նոր դեղամիջոց, որը կարող է ազդել Bcl3 սպիտակուցի վրա՝ ողջ մարմնով կրծքագեղձի տարածման հարցում (մետաստազների) հիմնական դերակատարի:

Քաղցկեղի ցողունային բջիջների գիտա-հետազոտական ինստիտուտի բժիշկ Ռիչարդ Կլարկսոնը  Քարդիֆյան համասարանի գիտնականների հետ համագործակցությամբ սկսել է փնտրել BCl3 գենի դեղաբանական ճնշման մեթոդները: Նրանք միացել են հետազոտողներ բժիշկ Էնդրյու Ուեստուելլի եւ  Քարդիֆի համալսարանի ֆարմացիայի եւ դեղագործական գիտությունների Դպրոցի բժիշկ Անդրեա Բրանկալեի հետ,  BCl3 գենը ճնշող քիմիական միացության ստեղծման համար համակարգչային մոդելավորման միջոցով:

Միացության արդյունավետությունը ստուգելու համար՝ այն թեստավորել են  մետաստազներով քաղցկեղով հիվանդ լաբորատոր մկների վրա: Հետազոտողները բացահայտել են, որ դեղամիջոցը արդյունավետ կերպով դադարեցրել է մկների մոտ քաղցկեղի զարգացումը: