Մարդիկ, ովքեր տառապում են քրոնիկ անքնությամբ, ունեն կյանքի ավելի կարճ տևողություն, քան նրանք, ովքեր բավարար քնում են:

«Առողջ սիրտ ունենալու համար պետք է քնել 7-8 ժամ»,- ասում է բժիշկ Մարկ Գիլլինովը՝ Քլիվլենդի կլինիկայի սրտի և պսակաձև անոթների ինստիտուտի սրտային վիրաբույժը: «Կոնկրետ ինչպես է քունն ազդում  զարկերակների վրա դեռ հայտնի չէ, բայց մենք գիտենք, որ քիչ քնելը կապված է սրտային հիվանդությունների ռիսկի գործոնի հետ:

Բժիշկ Գիլլինովը ասել է, որ այն մարդիկ, ովքեր գիշերվա ընթացքում քնում են 6 ժամից քիչ, ունեն սիրտանոթային հիվանդությունների, ավելի բարձր զարկերակային ճնշման, արյան շաքարի բարձր մակարդակի (որը կարող է հանգեցնել շաքարախտի), ավելի շատ բորբոքումների, ճարպակալման ավելի բարձր ռիսկ, քան նրանք, ովքեր բավարար քնում են:

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ բավարար քունը ասոցացվում է սրտի զարկերակներում կալցիումի կուտակման հետ:  Կալցիումը հանդիսանում է սրտի կաթված առաջացնող վահանակի բաղադրիչ: Յուրաքանչյուր գիշեր ընդամենը 1 ժամ քիչ քնելը բարձրացնում է  զարկերակային կալցիֆիկացիայի ռիսկը 33 տոկոսով: Մարդիկ, ովքեր 6 ժամից քիչ են քնել, ունեցել են սրտի զարկերակների փոփոխման զարգացման փոքր ռիսկ:

Կարճ քունը  նվազեցնում է նաեւ ախորժակն ընկճող հորմոնների արտադրությունը և դա կարող է նպաստել քաշի ավելացմանը:

Բժիշկ Գիլլինովն ասում է, որ այն մարդիկ, ովքեր քնում են շատ երկար՝ ավելի քան 9 ժամ, նույնպես կարող են ունենալ սիրտանոթային հիվանդությունների ռիսկ: Նման մարդկանց սրտային հիվանդությունների առաջացման հավանական բացատրությունն այն է, որ նրանք անկողնում մնում են երկար, քանի որ վատ են զգում:

Երեկոյան ժամերին խուսափեք կոֆեինով ըմպելիքներից, սահմանափակեք ալկոհոլը:

Օրվա ընթացքում մարզվելու ժամանակ գտեք, քնելուց  առնվազն կես ժամ առաջ անջատեք համակարգիչը, հեռուստացույցը, հեռախոսը:

Այս քայլերի շնորհիվ դուք ձեզ ավելի լավ կզգաք, ավելի լավ կքնեք և կխնայեք ձեր սիրտը: