Հյուսիս-արեւմտյան բժշկական կենտրոնի հետազոտողները պարզել են, թե ինչպես է մեր ուղեղը վերափոխում հիշողությունները:

«Մեր հիշողությունը նման չէ տեսախցիկի»,- ասաց հետազոտության հեղինակ Դոննա Ջո Բրիջը՝  Հյուսիս-արեւմտյան համալսարանի  Ֆայնբերգի  բժշկական դպրոցի հասարակական գիտությունների բնագավառում  պոստդոկտորանտը: «Մեր հիշողությունը փոխում է իր հայացքները եւ շտկում է իրադարձությունները, որպեսզի ստեղծի մեր ներքին աշխարհին համապատասխան պատմություն»:

Հետեւելու համար, թե ինչպես են փոխվում հիշողությունները, հետազոտողներն ուսումնասիրել են 17 տղամարդու եւ կնոջ հիշողությունները: Մասնակիցներին առաջարկվել է ուսումնասիրել համակարգչի էկրանին որոշակի ֆոնի վրա տեղադրված 168 օբյեկտներ:  Հետո խնդրել են տեղադրել այդ օբյկետները նույն տեղերում, բայց այլ ֆոնի վրա։ Մասնակիցները չեն կարողացել տեղադրել առարկաները իրենց սկզբնական տեղերում, տեղեկացնում է Fox News-ը։

Հետազոտողները ցույց են տվել մասնակիցներին էկրանի տարբեր տեղերում  գտնվող նույն օբյեկտը՝ խնդրելով մասնակիցներին պարզել օբյեկտի սկզբնական  տեղը էկրանի վրա:  Մասնակիցները հաջորդաբար ընտրել են ոչ ճիշտ տեղակայումը, որը նրանք ընտրել էին ի սկզբանե:

« Դա ցույց է տալիս, որ նրանց սկզբնական հիշողությունը տեղակայման մասին փոխվել է, եւ նրանք հիշել են էկրանի նոր ֆոնի մասին: Նրանց հիշողությունը թարմացրել է տեղեկությունները՝ տեղադրելով նոր տեղեկությունը հին հիշողության մեջ»,- ասաց Բրիջը: