Թոքերի քաղցկեղի դեմ Eli Lilly and Co ընկերության մշակած փորձնական դեղամիջոցը զգալիորեն մեծացնում է թոքերի քաղցկեղով հիվանդների բուժվելու հավանականությունը:
Պարզվել է՝ դեղամիջոցը հաջող է ստամոքսի քաղցկեղի բուժման համար, եւ ընկերությունը սպասում է ԱՄՆ-ի Սննդի եւ դեղամիջոցների գործակալության (FDA) հավանությանը, որպեսզի այն շուկա հանի:
Վերջին արդյունքները կարող են օգնել փարատել անցած տարի կատարված անհաջող փորձարկումներից հետո դեղամիջոցի վտանգավորության մասին որոշ մտավախություններ: Այն ժամանակ դեղամիջոցը փորձարկվել էր ուշ փուլի կրծքագեղձի քաղցկեղի համար:
Փորձարկման վերջին փուլը կատարվել է ramucirumab-ի եւ քիմիաթերապիայի համար սովորական docetaxel դեղի համադրությամբ, իսկ պլացեբոյի եւ docetaxel-ի համակցությամբ՝ թոքերի քաղցկեղով հիվանդների բուժման համար, հայտնում է Fox News-ը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ramucirumab-ը զգալիորեն բարելավել է ողջ մնալու դեպքերի ընդհանուր թիվը:






