Առանց ցելյուլիտի՝ հարթ ու մետաքսյա մաշկն այսօր շատերի երազանքն է: Ցելյուլիտը կանանց շրջանում հաճախ հանդիպող խնդիրներից է դարձել: Beaute Concept-ը մշակել է ամբողջական լուծում՝ SILK BODY պրոցեդուրաների փաթեթը, որը պայքարում է ցելյուլիտի բոլոր աստիճանների դեմ՝ սկզբնականից մինչև բարդացած փուլեր:

Silk Body-ի պրոցեդուրաների խումբը բաղկացած է 3 ենթափաթեթից: Առաջինը ՝ Light փաթեթը, Alidya իտալական մեզոթերապևտիկ պրեպարատի ներարկումն է: Alidya-ն պարունակում է վիտամին C, ամինաթթուներ ու միներալներ։ Ներարկվում է խնդրահարույց գոտիներում: Ամինաթթուների հաշվին ֆիբրոզացված հյուսվածքները սկսում են քայքայվել, ակտիվանում է էլաստինի և կոլլագենի սինթեզը։ Արդյունքում մաշկը հարթվում է ու ստանում մետաքսի տեսք։ Ամբողջությամբ անվնաս է, չունի հակացուցում:

Մանրամասները՝ տեսանյութում։