• Latest news

Արեւապաշտպան քսուքը պաշտպանում է մելանոմայից. հետազոտություն

19 ապրիլի, 2016  16:29

Արեւապաշտպան քսուքը կարող է կանխել քաղցկեղի զարգացումը: Ամեն դեպքում, այդ մասին են վկայում մկների վրա Օհայոյի նահանգային համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտության արդյունքները: 

Գիտնականները Քրիստիան Բերդի գլխավորությամբ փոփոխված գեներով մկների սերունդ են ստեղծել, որոնց վրա փորձարկել են պաշտպանական  30 (SPF 30) գործակցով քսուքի ազդեցությունը: Նման քսուքով ծածկված մկներին ենթարկել են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը:  Պարզվել է, որ արեւապաշտպան միջոցն իրոք ի վիճակի է կանխել մելանոմայի զարգացումը: Սակայն գիտնականներն ընդգծում են, որ կենդանիների վրա փորձարկումների ընթացքում իրենց ստացած արդյունքները կարող են չհաստատվել հիվանդների վրա փորձարկումներում: 

Ընդունված է համարել, որ արեւապաշտպան միջոցները փրկում են ընդամենը արեւային այրվածքներից, որոնց առաջացումը մեծացնում է մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը, սակայն մինչեւ վերջերս բավականին բարդ էր պարզել, թե արդյոք արեւի դեմ քսուքներն ու սփրեյները կարող են պաշտպանել մաշկի քաղցկեղից. չէր հաջողվում նման հետազոտություններ իրականացնել համապատասխան փորձարարական մոդելի բացակայության պատճառով: 

Իրենց հետազոտության արդյունքների մասին գիտնականները պատմել են   American Association for Cancer Research’s-ի ամենամյա հանդիպման ընթացքում, սակայն ոչ մի գիտական ամսագրում հետազոտությունը դեռեւս չի հրապարակվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է