• Latest news

Սխալ ջերմաստիճանը մկների վրա փորձարկումներն անճի՞շտ է դարձնում

25 ապրիլի, 2016  21:17

Լաբորատոր մկների մասնակցությամբ գիտական փորձարկումների արդյունքները կարող են անճիշտ լինել, զգուշացնում են  Roswell Park Cancer Institute-ի մասնագետները: Հարցն այն է, որ, ինչպես բացատրում է Բոննի Հայլենդերը, մկների համար օպտիմալ ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի  30-32 աստիճանն է, սակայն լաբորատոր կենդանիների մեծ մասին պահում են ավելի ցածր ջերմաստիճանում, որոնցում հարմար է գտնվել հետազոտող մարդկանց: Այդ փաստը կարող է ազդել հետազոտությունների արդյունքների վրա: 

Ամենից հաճախ փորձարկումները կատարվում են 20-26 աստիճան ջերմության պայմաններում, ասում են գիտնականները, եւ դա կարող է բացասաբար ազդել հետազոտությունների արդյունքների վրա: Հարցն այն է, որ ջերմային ռեժիմն ազդում է կենդանիների նյութափոխանակության, ինչպես նաեւ փորձարկվող դեղամիջոցին կամ ուսումնասիրվող հիվանդությանը նրանց արձագանքի վրա: 

2013-ին հեղինակները հոդված էին հրապարակել, որի արդյունքները վկայում են, որ ավելի բարձր ջերմաստիճանի պայմաններում մկներն ավելի լավ են հաղթահարում քաղցկեղը, իսկ ուռուցքներն ավելի դանդաղորեն են աճում եւ նույնիսկ ավելի քիչ են մետաստազներ տալիս:  

Գիտնականները խորհուրդ են  տալիս գիտական աշխատանքներում նշել կենդանիներին պահելու ջերմաստիճանը` այդ ցուցանիշը ծայրաստիճան կարեւոր համարելով: Բացառված չէ, որ կրծողների համար օպտիմալ պայմաններում փորձարկումների անցկացումը թույլ կտա այլ արդյունքներ ստանալ, որոնք գուցե օգտակար լինեն մարդկանց համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է