• Latest news

Կանադայում հաստատել են սեռական ճանապարհով Զիկա վիրուսի փոխանցման առաջին դեպքը

26 ապրիլի, 2016  10:42

Կանադայի առողջապահության նախարարությունը հաստատել է մարդուց մարդ Զիկա վիրուսի փոխանցման առաջին դեպքը, հայտնում է CP24 ինտերնետային պորտալը :

Պորտալի տվյալներով, Կանադայի քաղաքացին, որը վիրուսով վարակվել էր սեռական ճանապարհով, Օնտարիոյի բնակիչ է : Այլ մանրամասներ չեն հայտնում :

Սեռական ճանապարհով Զիկա վիրուսի փոխանցման առաջին դեպքը գրանցվել էր Դալլաս քաղաքում փետրվարի սկզբին :

Զիկա վիրուսը, որը փոխանցում են Aedes Aegypti տեսակի մոծակները, մինչեւ վերջերս գրեթե անվտանգ էր համարվում մարդու համար: Այդուհանդերձ, դրա մասին նոր տեղեկությունները ամբողջովին փոխել են այդ վերաբերմունքը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այս տարվա փետրվարի 1-ին հայտնեց, որ Հարավային ու Հյուսիսային Ամերիկաների երկրներում Զիկա վիրուսի տարածումը միջազգային մասշտաբի բժշկական իրավիճակ է: Մասնավորապես հաստատվել է, որ Զիկա վիրուսը հղի կանանց մոտ առաջացնում է պտղի զարգացման շեղումներ: Դրանցից առավել ծանր է համարվում միկրոցեֆալիան :

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել