• Latest news

Մեկնարկում է մարդկային գենոմի վերծանման լայնածավալ նախագիծ

27 ապրիլի, 2016  11:52

AstraZeneca դեղագործական ընկերությունը սկսել է մարդու գենոմի վերծանման լայնածավալ ծրագիր՝ առաջիկա տասը տարիներին մասնագետները կուսումնասիրեն 2 մլն գենոմ: Գիտնականները հատուկ ուշադրություն են հատկացնելու հազվադեպ հանդիպող մուտացիաներին, որոնք առաջացնում են հիվանդությունների զարգացում, նաեւ կանխորոշում բուժման նկատմամբ արձագանքը:

Մարդու գենոմի ուսումնասիրության աշխատանքները վաղուց են սկսվել, բայց ինչպես նշեց Ռուտ Մարչը, առաջին անգամ է, որ նման հետազոտությանը կմասնակցի այսքան շատ մարդ:

Նախագծի իրականացմանը հատկացվող ճշգրիտ գումարը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ խոսքը առնվազն հարյուր միլիոն դոլարի մասին է: Ենթադրվում է, որ ստացված տվյալները հետազոտողները կարող են օգտագործել հազվագյուտ հիվանդությունների բուժման ու դրանց դեմ պայքարի անհատական մեթոդների մշակման, նաեւ քաղցկեղի, շաքարախտի ու այլ հիվանդությունների դեմ պայքարի համար նոր արդյունավետ դեղամիջոցներ ստեղծելու համար:

Դեւիդ Գոլդշտեյնը Columbia University–ից նշել է, որ գենոմային լայնածավալ հետազոտությունների անցկացումն այսօր ավելի հեշտ է, քան տասը տարի առաջ՝ վերծանումը հեշտ ու էժան է դարձել, բացի դրանից հայտնվել են նոր կենսատեղեկատվական գործիքներ, որոնք նախատեսված են ստացված տվյալների վերլուծության համար:

Այս նախագծի շրջանակում պետք է վերլուծվի շուրջ 5 պետաբայթ տվյալ: Եթե տվյալների նման ծավալը ձայնագրենք DVD-ի վրա ու այդ բոլոր ձայնասկավառակները իրար վրա շարեք՝ ապա կստացվի Լորդոնի 310 մետրանոց երկնաքերից՝ Շարդից քառակի բարձր աշտարակ:

«Եթե ձեզ հաջողվեր այդ քանակության տեղեկությունները iPod–ի մեջ ներբեռնել, ապա դուք այն կլսեիք 5000 տարի», - ասել է Գոլդշտեյնը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է