• Latest news

Արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի 3 ախտանիշներ

30 ապրիլի, 2016  15:11

Դուք գիտե՞ք, որ գլխի մաշկի քորը կարող ե լինել արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի վտանգավոր ախտանիշ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի կարեւոր ախտանիշ, որոնք մասին յուրաքանչյուրը պետք է իմանա:

Տեսողության վատացում

Երբ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրանում է, աչքերի արյունատար անոթները թուլանում են, ու ցանցաթաղանթի վրա հայտնվում են խոլեստերինի կուտակումներ: Այս ամենը հանգեցնում է տեսողության վատացման ու կարող է դառնալ դրա լիակատար կորուստի պատճառ: Եթե դուք աչքերում ցավ կամ այրոց եք զգում, եթե տեսողական խնդիրներ ունեք, պարտադիր այցելեք ոչ միայն ակնաբույժի, այլեւ էնդոկրինոլոգի, գուցե Դուք շաքարախտ դունեք: Շաքարախտ ունեցողներին նույնպես խորհուրդ է տրվում կես տարին մեկ ստուգել տեսողությունը:

Վերքեր լնդերի վրա

Շաքարախտը նվազեցնում է օրգանիզմի դիմադրողականությունը ինֆեկցիաների նկատմամբ ու դանդաղեցնում վերքերի ապաքինումը, այդ թվում բերանի խոռոչում: Երբեմն ատամների վրայի անցքերը կամ արյունահոսող լնդերը կարող են լինել շաքարախտի առաջին նշանները: Բերանում չորությունը, լնդերի որոշ հիվանդություններ ու սնկեր կարող են խոսել թքի մեջ շաքարի բարձր մակարդակի մասին, ինչը նպաստում է սնկային ինֆեկցիաներ առաջացնող սնկերի աճին:

Մաշկի խնդիրներ

Շաքարախտը երբեմն բացասաբար է ազդում մաշկի վիճակի վրա: Արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը բարենպաս պայմաններ է ստեղծում սնկերի աճի համար, բարձրացնելով սնկային ու բակտերիալ ինֆեկցիաների զարգացման ռիսկը: Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը նաեւ ազդում է քրտնագեղձերի վրա, դառնալով ոտնաթաթերի ու գլխի մաշկի քորի պատճառ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել