• Latest news

Ճարպոտ սնունդը ուղեղի ուժասպառության է հանգեցնում

30 ապրիլի, 2016  21:26

Ճարպի բարձր պարունակությամբ սննդակարգը ընդամենը երեք օրում հանգեցնում է նրան, որ ուղեղին հասնող գլյուկոզան զգալիորեն նվազում է: Իրավիճակը շտկելու համար նրան մի քանի շաբաթ պետք կլինի, իսկ մարմնի մյուս հայտվածների հետ հանուն սննդանյութի «պայքարի» արդյունքը կարող է դառնալ շաքարային դիաբետի առաջացումը:    Նման եզրակացության են հանգել Քյոլնում Մաքս Պլանկի անվան Գիտական հետազոտությունների ընկերակցության կազմի մեջ մտնող  Նյութափոխանակության հետազոտությունների ինստիտուտի կենսաբանները: 

Գերմանացի գիտնականները վերլուծել են լաբորատոր մկների ուղեղի աշխատանքը, որոնց համար ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգ են սահմանել: 

«Նման սննդակարգն ընդամենը երեք օրում նվազեցնում է ուղեղի կողմից արյունից գլյուկոզայի կլանումը: Արդյունքում ուղեղը քաղցում է, չնայած մկներն օրական շատ կալորիա են սպառում,- պատմել է հետազոտության հեղինակ Ալեքսանդր Յաիսը: Ուղեղի սնուցման համար պատասխանատու է   GLUT-1 սպիտակուցը»:

Ազատ հագեցած ճարպաթթուները, որոնք թունավոր ազեցություն են ունենում  ԳԵԲ բջիջների վրա, GLUT-1-ի կրճատման հնարավոր պատճառ են համարվում: Դրա հետեւանքով ուղեղը գլյուկոզայի պակաս է զգում: 

Այդ դեպքում պատասխան հակազդեցություն է գործարկվում: Մակրոֆագները սկսում են ազդանշանային սպիտակուց արտադրել` անոթների էնդոթելային աճի գործոն   (Vascular endothelial growth factor, VEGF), որն իր հերթին հանգեցնում է  GLUT-1-ի գործառույթների եւ արտադրության ավելացման եւ այն բաց է թողնում անմիջապես ԳԵԲ անոթների մեջ: 

Գլյուկոզայի նորմալ մակարդակն ուղեղում վերականգնվել է չորս շաբաթ անց, չնայած այն բանին, որ մկներն առաջվա պես ճարպոտ սնունդ էին կերել: Իսկ եթե   VEGF կենդանիներից ինչ-որ մեկի մոտ ինչ-որ պատճառով չի արտադրվել, ուղեղը շարունակել է քաղցել, ինչի հետեւանքով տուժել է հիշողությունը, վատացել են մտածողական կարողությունները:  

Ուղեղի` շաքարի պահանջմունքի հավասարակշռումը, երբ սննդում գերակշռում է ճարպոտ սնունդը, կարող է տեղի ունենալ միայն մնացած մարմնի հաշվին: 

«Մենք դա կոչում ենք եսասեր ուղեղ, որովհետեւ այն գլյուկոզա է ստանում` խթանելով օրգանիզմի ախորժակը քաղցր սննդի նկատմամբ եւ երկարաժամկետ  հեռանկարում կանխարգելում է դրա կլանումը մկաններում եւ ճարպում:  Մկանային բջիջները անընկալունակ են դառնում ինսուլինի հանդեպ` հորմոնի, որը կարգավորում է գլյուկոզայի կլանումը: Ի վերջո դա հանգեցնում է շաքարային դիաբետի առաջացման», - բացատրել է Ալեքսանդր Յաիսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել