• Latest news

Նոր տեղեկություն է ստացվել մարդու սաղմի վաղ զարգացման մասին

5 մայիսի, 2016  16:58

Նյու Յորքի Ռոքֆելլերի համալսարանի ամերիկացի կենսաբանները մարդկային սաղմի վաղ զարգացման նոր կողմեր են հայտնաբերել: 

Հետազոտության ընթացքում գիտնականներին հաջողվել է 13 օր շարունակ արհեստական պայմաններում պահպանել սաղմի կյանքը, ինչը  4 օրով ավելի է, քան նախորդ ռեկորդը` 9 օր: Արդյունքում գիտնականներին հաջողվել է լրացուցիչ տեղեկություններ ստանալ մարդու զարգացման վաղ շրջանի մասին, ինչպես նաեւ անհաջող հղիության որոշ հնարավոր պատճառների: Գիտնականները նաեւ բջիջների առանձնահատուկ խումբ են հայտնաբերել, որն ի հայտ է գալիս սաղմի զարգացման   10-րդ օրը եւ անհետանում է արդեն 12- րդին:

Կապված այն բանի հետ, որ աշխարհի շատ երկրներում 14 օրականից մեծ սաղմերի վրա փորձարկումներն արգելված են, որոշվել է փորձարկումն ընդհատել, սակայն բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ գիտնականները կկարողանան սաղմի կյանքը պահպանել երկու շաբաթից ավելի: Սակայն դա ինչպես էթիկական, այնպես էլ տեխնոլոգիական բնույթի հարցեր է առաջ քաշում, չէ որ  14 օրականից մեծ սաղմերն արդեն կարիք ունեն մորից ստացվող` գիտնականներին առայժմ անհայտ հորմոնների խառնուրդի եւ սննդանյութերի:  

Շատ կենդանիների մոտ սաղմերի զարգացման փուլերն արդեն բավականին լավ ուսումնասիրված են, սակայն մարդու դեպքում ամեն ինչ այլ է: 

Ծնելիության ինդուստրիան եւս կարող է օգուտ քաղել անցկացվող հետազոտություններից:  Նյու Յորքում Մարդու վերարտադրության եւ արհեստական բեղմնավորման կենտրոնի ղեկավար Նորբերտ Գլեյհերը նշում է, որ սաղմերի մոտ   50 տոկոսը, որոնք ներդրվում են կանանց արգանդում, չեն ապրում: Փորձանոթում հետազոտությունները գիտնականներին կարող են օգնել հասկանալ, թե ինչն է սխալ, որպեսզի մեծացնեն սաղմի գոյատեւման կարողությունը: 

Հետազոտության արդյունքների մասին ասված է բրիտանական  The Nature ամսագրի հրապարակման մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել