• Latest news

Արդյոք Դուք տեստոստերոն-թերապիայի կարիք ունեք

5 մարտի, 2014  10:36

Վերջերս տեստոստերոն-թերապիան 3 անգամ ավելի շատ են նշանակում, ասված է 2013-ին American Medical Association Internal Medicine ամսագրում հրապարակված հոդվածում: Գնալով ավելի շատ տղամարդիկ եւ կանայք են դիմում տեստոստերոնի փոխարինող թերապիայի՝ ծերության խնդիրների լուծման համար՝ քաշի ավելացում, մկանային զանգվածի կորուստ եւ թմրածություն:

Աճող պահանջարկը հանգեցրել է նրան, որ դեղագործական ընկերությունները եւ բժշկության ոլորտի փորձագետները շուկան ողողել են տեստոստերոնային դեղահաբերով, սրվակներով, դեղապատիճներով, հաբերով, գելերով եւ տարբեր որակի քսուկներով՝ անտեղյակ հանրության համար: Ինչպես ժամանակին Women’s Health Initiative (WHI) կազմակերպությունը մտավախություն հայտնեց կանանց համար հորմոնալ թերապիայի հարցում, American Medical Association ամսագրում հրապարակված նոր հոդվածը տղամարդկանց կոչ է անում վերանայել իրենց տղամարդկության գինը:

Եվ ինչպես WHI-ի դեպքում, խնդիրը հենց տեստոստերոն-թերապիան չէ. խնդիրը փորձաքննության, արտադրանքի որակի եւ առաքման ձեւն է:

Հեռուստատեսությունը, ռադիոն, ամսագրերը եւ գովազդները տեստոստերոն-թերապիայի հետ կապված հրաշքներ են խոստանում: Եվ սա՝ այն դեպքում, երբ որոշ կանայք եւ տղամարդիկ դրա կարիքն ընդհանրապես չունեն, նույնիսկ նրանց հակացուցված է: Ավելորդ կիլոգրամները, անքնությունը, թուլությունը եւ ծերության հետ կապված այլ խնդիրներ կարող են լրիվ այլ պատճառ ունենալ:

Բժիշկները, որոնք իսկապես հորմոնների եւ հորմոնալ թերապիայի մասնագետ են, գիտեն, որ նախ պետք է անալիզ վերցնել եւ հիվանդին հարցեր տալ, որպեսզի պարզել, թե ինչու է նա պայքարում տարիքային խնդիրների դեմ եւ ինչպիսի բուժում է պետք նշանակել: Պետք է հորմոնների մակարդակը չափել ամեն 3-6 ամիսը մեկ: Հորմոններն այնքան անվտանգ չեն, որպեսզի մարդիկ ինքնանշանակումով օգտագործեն, հորմոններն ազդում են օրգանիզմի բոլոր ռեակցիաների վրա:

Բժշկական խոշոր կազմակերպություններից շատերը չեն հերքում, որ փոխարինող հորմոնալ թերապիան լավագույն բուժումն է կանանց համար դաշտանադադարի շրջանում, բայց նրանք կանանց կոչ են անում բուժումն ընդունել փորձառու պրոֆեսիոնալի ուշադիր հայացքի ներքո, ոչ թե դեղեր գնել անհայտ է՝ ումից, ով պնդում է, որ հորմոնալ թերապիայի արդյունավետ միջոց է վաճառում:

Եթե Ձեզ թվում է, որ Դուք տեստոստերոնի ցածր մակարդակի կամ ծերության նշաններ ունեք, BodyLogicMD-ի գլխավոր բժիշկ Ջենիֆեր Լանդան, որը մասնագիտեցել է կենսանույնական հորմոնալ թերապիայի ուղղությամբ, Fox News կայքում խորհուրդ է տալիս ուսումնասիրել այս ցանկը, որպեսզի անվտանգ բուժում գտնել.

• Գովազդին որպես մարքեթինգային քայլ վերաբերվեք: Սովորեք մարքեթինգը տարբերել բուժման անհրաժեշտությունից: Առցանց անկետան չի կարող ստույգ պարզել Ձեր խնդիրները, իսկ որոշ կայքեր ցանկալին իրականի փոխարեն են ներկայացնում: Բժշկական հայտնի ամսագրերում վստահելի հոդվածներ կարդացեք:

• Լավ մասնագետ գտեք: Եթե Ձեզ հորմոնալ թերապիա է պետք, հորմոնի եւ հորմոնալ թերապիայի հարցերով նեղ մասնագետներ կան:

• Անհրաժեշտ զննություն անցեք: Արյան, մեզի եւ թքի հետազոտությունները հորմոնների մակարդակը որոշելու ամենատարածված մեթոդներն են: Արդյունքները հորմոնալ թերապիայի մասնագետի ցույց տվեք եւ մի ամաչեք նրանց հարցեր տալ:

• Խորհրդակցեք Ձեր ախտանիշերի մասին: Հետազոտությունների արդյունքները, իհարկե, շատ կարեւոր են, բայց առանց ախտանիշերի խնդիրը չի լուծվի: Մասնագետը պետք է Ձեզ ուշադիր լսի եւ Ձեր ախտանիշերը համադրի հետազոտությունների արդյունքների հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել